Երիտասարդների ձայները
Փոքր բնակարան՝ մեծ ծրագրեր
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Իմ ընտանիքն ապրում էր մեծ տանը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ մենք տեղափոխվեցինք Հանոյ։ Մենք ապրում էինք մի փոքրիկ բնակարանում՝ մոտ 30 քառակուսի մետր։ Իմ ընտանիքի երեք այլ անդամների հետ նեղ տարածքում ապրելը դժվար էր:
Բայց ես երախտապարտ եմ, որ Աստծո օգնությամբ լավ բաներ կարող են կատարվել ցանկացած իրավիճակում: Այդ ընթացքում ես կարողացա եկեղեցում և ծնողներիս համար թարգմանիչ լինել: Ես կարող էի աղոթել ամեն օր, բաժանում էի հաղորդությունը և ողջունում մարդկանց, որոնք ուսումնասիրում էին ավետարանը: Գիտեմ, որ Աստված օրհնել է ինձ և առաջնորդել՝ այդ գործերը կատարելու համար:
Այդ ժամանակների բոլոր մարտահրավերների ընթացքում իմ հավատքն օրեցօր ավելի էր ամրանում։ Շատերը չգիտեն ավետարանի մասին իմ երկրում, այնպես որ ես երիտասարդ ռահվիրա եմ: Ես ցանկություն ունեմ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով մարդկանց հետ` օգնելու նրանց երջանիկ կյանք ունենալ Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր հետ հավիտյան:
Դույ Ն., 14 տարեկան, Հանոյ, Վիետնամ
Սիրում է ծառայել ուրիշներին, կարդալ սուրբ գրությունները և սովորել օտար լեզուներ: