2025
Այս կյանքից հետո․ որոշ հարցերի պատասխաններ
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Այս կյանքից հետո

Մի քանի հարցերի պատասխաններ

Երկնային Հոր ծրագիրը կարող է մեզ հեռանկար և խաղաղություն տալ մահից հետո եկող կյանքի վերաբերյալ:

սանդուղք ամպերի մեջ

Նկարը՝ Թոմաս Առնոդի

Ի՞նչ է պատահում, երբ մենք մահանում ենք:

Սա գուցե կրոնի մեծագույն հարցն է։ Պատասխանները, որոնք մենք ունենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի միջոցով, զորեղ են: Այս կյանքը վերջը չէ։ Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մեր հոգիները կվերամիավորվեն մեր մարմինների հետ, և մենք բոլորս մի օր հարություն կառնենք:

Իհարկե, մահից հետո կյանքի մասին այլ մանրամասներ կան, որոնք ստացել ենք ժամանակակից հայտնության միջոցով, և որոնք կարող են պատասխանել մեր ունեցած այլ հարցերի: Ահա մի քանի նման հարցեր և որոշ կարճ պատասխանների:

Ինչպիսի՞ն են հոգիների մարմինները

Հոգին նյութի մի տեսակ է, բայց «ավելի նուրբ, կամ մաքուր» (Վարդապետություն և Ուխտեր 131․7)։ Հոգիների մարմինները նման են չափահաս մարդու մարմնին։

Որտե՞ղ է հոգիների աշխարհը

Այստեղ՝ մեր շուրջը։

Ի՞նչ է կատարվում հոգիների աշխարհում

Այլ բաների հետ մեկտեղ, հոգիները, որոնք ընդունել են ավետարանը, կազմակերպվում են՝ ավետարանը քարոզելու հոգիներին, ովքեր չեն ընդունել ավետարանը: Այդ հոգիները կարող են ընտրել այն ընդունել կամ մերժել:

Ինչպիսի՞ն են հարություն առած մարմինները

Հարություն առած մարմինները չեն կարող մահանալ, մսից և ոսկորից են, և կատարյալ են։ Դրանք փառավոր են և գեղեցիկ։ «Մարդ չի կարող տեսնել ոչինչ ավելի գեղեցիկ, քան հարություն առած տղամարդը կամ կինը»։

Ի՞նչ է կատարվում սելեստիալ արքայությունում

Սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում, մարդիկ դառնում են մեր Երկնային Հոր նման և զգում լիակատար ուրախություն։ Նրանք ստանում են այն ամենը, ինչ Հայրն ունի: Նրանք դառնում են Նրա գործի և փառքի մասնակիցները։ Նրանք կնքվել են ամուսնության մեջ հավերժության համար և այժմ ապրում են հավերժական ընտանիքներում՝ ունենալով իրենց սեփական հավերժական հոգևոր զավակները:

Իսկ այն մարդի՞կ, որոնք երբեք չեն ամուսնանում այս կյանքում

Երկնային Հայրը կատարելապես արդար է, և ողորմած։ «Տերը խոստացել է, որ հավերժության մեջ ոչ մի օրհնություն չի մերժվի իր պատվիրանները պահող, իրենց ուխտերին հավատարիմ և ճշմարտությանը ձգտող իր որդիների ու դուստրերի համար»:

Իմ ծնողները կնքվել Էին տաճարում, սակայն հիմա ամուսնալուծված են Ո՞ւմ հետ եմ ես կնքված

[Դու] կարող ե[ս] ծնվել «ուխտի մեջ» (այսինքն՝ ծնվել ես այն բանից հետո, երբ [քո] ծնողները կնքվել են տաճարում), կամ կարող ե[ս] կնքվել քո ծնողների հետ տաճարում, նրանց կնքումից հետո։ Երկու դեպքում էլ [քո] օրհնությունները մնում են ուժի մեջ, նույնիսկ եթե [ծնողներդ] նախընտրում են ամուսնալուծվել և իրենց կնքումը չեղյալ հայտարարել:

Քո ծնողների ընտրությունները չեն ազդում քո օրհնությունների վրա: Կարևորն այն է, որ դու հավատարիմ մնաս և ինքդ փնտրես տաճարի օրհնությունները: Ինչ վերաբերում է քո ընտանեկան հարաբերություններին, ապա պետք է «վստահե[ս] Տիրոջը և փնտրե[ս] Նրա մխիթարությունը»,- իմանալով, որ,- «Երկնային Հայրը կապահովի, որ յուրաքանչյուր մարդ ստանա ամեն օրհնություն, որն իր ցանկությունները և ընտրությունները թույլ են տալիս»:

Ի՞նչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, որոնք ինքնասպանություն են գործում

Մենք չգիտենք, թե ինչ է պատահում ինքնասպանության արդյունքում մահացած մարդկանց հետ, և մենք չենք կարող դատել նրանց (ինչպես և բոլոր մարդկանց, ի վերջո): «Չնայած սիրելիների, ղեկավարների և մասնագետների լավագույն ջանքերին, ինքնասպանությունը միշտ չէ, որ հնարավոր է կանխարգելել: …

«Ճիշտ չէ, որ մարդը զրկի իրեն կյանքից։ Սակայն, միայն Աստված կարող է դատել մարդու մտքերը, գործողությունները և պատասխանատվության մակարդակը (տես Ա Թագավորների 16.7, Վարդապետություն և Ուխտեր 137.9): …

«Նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին ինքնասպանության պատճառով, կարող են հույս և բժշկություն գտնել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մեջ»: