2025
Կիսվել ավետարանով … զվարճանքի զբոսայգո՞ւմ
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Օգտագործեք ուղեցույցը

Կիսվել ավետարանով … զվարճանքի զբոսայգո՞ւմ

Վերջերս ես զվարճանքի զբոսայգի էի գնացել եկեղեցու ընկերներիս հետ։ Մինչ իմ ընկերուհի Իվին և ես կանգնած էինք հերթում, Էրիկ անունով մի երիտասարդ տղա զրույց սկսեց մեզ հետ և պատմեց իր YouTube-յան ալիքի մասին։ Մոտ 15 րոպե նա խոսեց այն մասին, թե ինչպես են դպրոցում որոշ մարդիկ ծաղրում իրեն և ասում, որ նա ջնջի իր ալիքը:

Եկեղեցու ղեկավարները մեզ կոչ էին արել վերցնել Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույց և դրանով կիսվել ինչ-որ մեկի հետ։ Էրիկը կարծես ընկերների հետ խնդիրներ ուներ, ուստի ես կարծեցի, որ գուցե ուղեցույցը կարող է օգնել նրան:

Ես հանեցի այն գրպանիցս և տվեցի նրան: Նա հարցրեց, թե ինչ է դա, և ես բացատրեցի, որ դա իմ եկեղեցուց է, և որ այն կարող է օգնել նրան լավ որոշումներ կայացնել և սովորեցնել նրան այլ հետաքրքիր բաներ: Ես ասացի նրան, որ կարդա, երբ ժամանակ ունենա։ Նա ասաց՝ Լավ, և դրեց այն իր գրպանը՝ շարունակելով խոսել իր YouTube-յան ալիքի մասին

Չգիտեմ` նա երբևէ կարդացել է ուղեցույցը, թե ոչ, բայց այս փորձն ինձ սովորեցրեց, որ կարող ենք լինել միսիոներ ցանկացած տարիքում, ցանկացած վայրում, նույնիսկ զվարճանքի զբոսայգում։