2025
Թաքնված գանձեր
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 71, 77, 82

Թաքնված գանձեր

Բացահայտիր սուրբ գրությունները՝ խորանալով մակերեսից մի փոքր ներքև:

ժամացույցներ

Տերը կկործանի մեր թշնամիներին Իր ժամանակին

Տերը կկործանի մեր թշնամիներին ի վերջո

(Վարդապետություն և Ուխտեր 71)

«Կործանել» ինչ-որ մեկին նշանակում է շփոթեցնել, զարմացնել, հաղթել, ամաչեցնել, սարսափեցնել կամ ահաբեկել։

Այսպիսով, երբ Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ «եթե որևէ մարդ իր ձայնը բարձրացնի ձեր դեմ, նա պիտի կործանվի ինձ հարմար ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 71․10, շեշտադրումն ավելացված է), Նա խոստացավ, որ ով հակառակվի ավետարանին, մի օր կկանգնի իր ընտրությունների բացասական հետևանքների առաջ:

«Ինձ հարմար ժամանակ» նշանակում է, որ Տերն ունի Իր ժամանակացույցը։ Մենք պետք է ընդունենք, որ շատ մարդիկ պատասխանատվություն չեն կրելու իրենց գործողությունների համար անմիջապես, և դա բնական է: Մենք պետք է վստահենք Տիրոջը և նրա ժամանակացույցին:

Մենք իհարկե պետք է պաշտպանենք ճշմարտությունը: Բայց դա անելիս մենք պետք է հարգալից լինենք ուրիշների համոզմունքների հանդեպ և ավետարանն իրենց ընտրությամբ չընդունելու նրանց իրավունքի հանդեպ:

Մի անհանգստացիր այն մարդկանց համար, որոնք իրենց առաքելությունն են դարձրել քննադատելը և Եկեղեցին քանդելը, որոնք պատրաստ են ստել և սխալ ներկայացնել մեր հավատքը: Թող դա Տիրոջը: Նա կկործանի նրանց և հնարավորություն կտա սովորելու և ի վերջո փոխվելու:

կատու և շուն

Ինչպես մենք, կենդանիները ևս հավերժական արարածներ են, և Երկնային Հայրը հոգ է տանում նրանց մասին։

Մեր ընկեր կենդանիները նույնպես ստեղծվել են Երկնային Հոր կողմից

(Վարդապետություն և Ուխտեր 77)

Դա կարող է թվալ աննշան մանրուք, բայց Վարդապետություն և Ուխտեր 77 բաժինն իսկապես մի հիանալի բան է հայտնում․ կենդանիները նույնպես հոգիներ ունեն:

Սա մի բան է, որին շատերը միշտ հավատացել են. կարելի է համարել, որ այն ճշմարիտ է, չնայած որ Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը հստակորեն չեն ասում դա: Այժմ Տերը հայտարարել է դա հստակությամբ:

Մարդկանց նման «կենդանիները», «սողունները» և «երկնքի թռչունները» նախևառաջ հոգեղեն են ստեղծվել: Նրանց հոգևոր մարմինները, ինչպես մերը, նման են իրենց ֆիզիկական մարմիններին: Եվ նրանք, ինչպես մենք, կվայելեն «հավերժական երանություն»՝ երջանկություն և ուրախություն իրենց հարություն առած մարմիններում: (Տես Վարդապետություն և Ուխտեր 77․2-3

Մենք գիտենք, որ Երկնային Հայրը ստեղծել է կենդանիներ, տնտեսներ կարգել մեզ նրանց վրա և ցանկանում է, որ մենք սիրալիր վերաբերվենք նրանց: Մեզ նման նրանք ևս հավերժական արարածներ են, և Երկնային Հայրը հոգ է տանում նրանց մասին։

Լավ օգտագործիր քո ստացած օրհնությունները

(Վարդապետություն և Ուխտեր 82)

Այն գաղափարը, որ մեծ ուժը մեծ պատասխանատվություն է առաջացնում, չի ծագել սուպերհերոսներից: Փրկիչը նույն տեսանկյունն օգտագործեց, երբ ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին․ «Նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է» (Վարդապետություն և Ուխտեր 82․3

Մեր տաղանդները, պարգևները և օրհնությունները գալիս են Տիրոջից: Սխալ է դրանք ոչ պատշաճ ընդունելը։ Եթե Տերն օրհնել է քեզ պայծառ մտքով և գիտելիքների ծարավով, բայց դու վատնում ես քո ժամանակը դպրոցում՝ բավարարվելով նվազագույն թույլատրելի գնահատականներով, դու չարաշահում ես քո պարգևը: Նույնը վերաբերում է նաև ուժեղ մարզիկին, որն օգտագործում է իր ուժը՝ բռնություն կիրառելու համար, կամ այն մարդուն, որն օրհնված է հումորի լավ զգացումով, բայց օգտագործում է այն՝ մարդկանց նվաստացնելու համար (մեզանից շատերը պետք է աշխատեն դրա վրա):

Տերը ցանկանում է, որ մենք ներդնենք մեր լավագույն ջանքերը՝ մեր իսկ ուժերի համեմատ, ի դեպ, ոչ ուրիշի: Կախված հմտությունից, քո «լավագույն ջանքերը» կարող են լինել ավելի լավ կամ ավելի վատ, քան մեկ ուրիշի «լավագույն ջանքերը»: Եվ դա բնական է: Եղիր երախտապարտ քո ուժեղ կողմերի համար և խոնարհ՝ քո թուլություններում, և թող Տերը օգնի քեզ հասնել քո ներուժին:

Հղում

  1. Նոյ Վեբսթեր, An American Dictionary of the English Language (1828), “confound,” webstersdictionary1828.com: