Որտե՞ղ կարող եմ խաղաղություն գտնել, երբ մահանում է մեկը, ում ես սիրում եմ
Երբ հայրս մահացավ, ինձ ամենից շատ օգնեց Հիսուսի հանդեպ իմ հավատքը։ Նախքան եկեղեցուն միանալը՝ իմ ընտանիքը կաթոլիկ էր։ Ես չէի սիրում եկեղեցի գնալ, բայց մայրս շատ հավատարիմ էր։ Հիշում եմ՝ հորս մահից հետո մայրս ասաց, որ չի ցանկանում այլևս հավատալ։
Իմ մայրը մի ընկերուհի ուներ, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր, և նա հրավիրեց միսիոներներին մեր տուն: Մենք միասին սկսեցինք դասեր անցնել և հաճախել եկեղեցի։ Ես սկսեցի հավատալ Հիսուսին և Աստծուն, և իմ հավատքը սկսեց աճել։ Չնայած հայրս մահացել էր, ես հավատում էի, որ մի օր կրկին կտեսնեմ նրան։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք միասին ապրել երկնքում։
Հիսուսը Քրիստոսը միշտ պատրաստ է օգնել քեզ։ Երբ տխուր ես, անհանգստացած կամ օրդ վատ է անցել, կարող ես Նրան դիմել, քանի որ Նա սիրում է քեզ։ Նա կպաշտպանի քեզ։
Սայմոն Կ., 18 տարեկան, Վիլնյուս, Լիտվա
Սիրում է զբաղվել ջրագնդակով, ջութակ և ակորդիոն նվագել