Զվարճալի կանգառ
Նայիր Քրիստոսին թևնոց
Տեսե՞լ ես 2025 թվականի երիտասարդների թեմատիկ տեսանյութի թևնոցը։ Դու էլ կարող ես պատրաստել այն։
Նայիր ուսուցողական նյութը՝ թևնոցի պարզեցված տարբերակը պատրաստելու համար։ Այնուհետև ժամանակն է ավելացնել ամենակարևոր մասը` արևը, որը հիշեցնում է, որ նայես Քրիստոսին: Ի՞նչ ստեղծագործական եղանակներով կարող ես ամրացնել արևը քո թևնոցին: (Մտածիր՝ թուղթ, թել, քարեր կամ ցանկացած այլ բան):
Է-փոստով ուղարկիր քո պատրաստի ապարանջանի նկարը ftsoy.ChurchofJesusChrist.org կայքում՝ հիշատակվելու հնարավորության համար:
Թևնոց պատրաստելու ուսուցողական նյութ
Երիտասարդների թեմատիկ տեսանյութ
Մի կուրացիր խորամանկության պատճառով
Վարդապետություն և Ուխտեր 76․75 հատվածներում ասվում է, որ նրանք, ովքեր կգնան թերեստրիալ արքայություն (և ոչ սելեստիալ), «կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով»։ Ահա մի զվարճալի խաղ, որն ավելի դժվար է, քան թվում է։
Այս երեք «խորամանկ» պատկերները կարող են լինել այն, ինչ թվում են, կամ լինել օպտիկական պատրանք։ Կարո՞ղ ես ճանաչել ճշմարտությունը։
1. Այս գիծը նույն գույնն ունի՞ երկու ծայրերում, թե տարբեր։
Նույնն է
Տարբեր է
Հուշում․ ստուգելու համար ծալիր էջն այնպես, որ գծի ծայրերը կողք կողքի լինեն կամ կտրիր գիծը՝ առանձնացնելով այն ֆոնից։
2. Նկարում պատկերված է երիտասա՞րդ կին, թե՞ ծեր կին։
Երիտասարդ կին
Ծեր կին
Հուշում․ ուշադիր նայիր Գուցե սա խորամանկ հարց է։
3. Մոխրագույն գծերը շե՞ղ են, թե՞ ուղիղ
Շեղ
Ուղիղ
Հուշում․ ստուգելու համար ծածկիր սև և սպիտակ սալիկները
Քաոսի համընկնում
Գտիր յուրաքանչյուր 1 թիվը (դրանք երեքն են)։ Յուրաքանչյուր 1 թիվը գծով միացրու իրեն համապատասխանող 2 թվին։ Այնուհետև յուրաքանչյուր 2 թիվը գծով միացրու իրեն համապատասխանող 3 թվին։ Երբ ամեն ինչ համապատասխանեցնես, որոշիր, թե փառքի որ արքայությունն է ներկայացնում պատկերը։
1. Սելեստիալ արքայություն
2․ Արևի փառք
3. Բոլոր բաները նրանցն են
1. Թերեստրիալ արքայություն
2․ Լուսնի փառք
3. Պատվավոր, բայց կուրացած
1. Թելեստիալ արքայություն
2․ Աստղերի արքայություն
3. Հնարավորություն ունեին, բայց չընդունեցին ավետարանը
Վերջնական պատկեր․ __________________________ արքայություն
Հուշման կարի՞ք կա
Սելեստիալ արքայություն․ Վարդապետություն և Ուխտեր 76․50-70
Թերեստրիալ արքայություն․ Վարդապետություն և Ուխտեր 76․71-80
Թելեստիալ արքայություն․ Վարդապետություն և Ուխտեր 76․81-88
Կոմիքսներ
Քո մայրը բաղադրատո՞մս է օգտագործել, թե՞ մթերքների գաղտնի խմբակցություն։
Վալ Չեդվիկ Բագլի
Շատ անհանգիստ ես երևում ելույթ ունենալու համար։ Սա առաջին անգա՞մն է։
Ոչ: Ես հաճախ եմ անհանգիստ։
Դերեկ Լ․ Սմիթ
Պատասխաններ
Մի կուրացիր խորամանկության պատճառով․ 1: Նույնն է, 2: Երկուսն էլ, 3։ Ուղիղ
Քաոսի համընկնում․ 1: Սելեստիալ արքայություն, 2: Արևի փառք, 3: Բոլոր բաները նրանցն են, 1: Թերեստրիալ արքայություն, 2: Լուսնի փառք, 3: Պատվավոր, բայց կուրացած, 1: Թելեստիալ արքայություն, 2: Աստղերի արքայություն, 3: Չընդունեցին ավետարանը: Վերջնական պատկեր․ Թելեստիալ արքայություն