«5 միջոց մեծ հույզերը հաղթահարելու համար», Ընկեր, մարտ 2025, 38-39:
5 միջոց մեծ հույզերը հաղթահարելու համար
Կյանքը երբեմն կարող է դժվար լինել։ Մեծ հույզեր զգալը, ինչպես տխրությունն ու անհանգստությունը, երկրի վրա ապրելու մեր փորձի մի մասն է։
Սուրբ գրություններում մենք սովորում ենք, որ նույնիսկ Փրկիչը երբեմն նույնպես տխրում էր (տես Հովհաննես 11.32–36)։ Հիսուս Քրիստոսը ամեն տեսակի ցավ տարավ։ Այդ պատճառով Նա հստակ գիտի, թե դուք ինչ եք զգում։ Նա նաև հստակ գիտի, թե ինչպես օգնի ձեզ։ (Sես Ալմա 7.11-12:)
Ահա հինգ միջոց, որոնք կօգնեն ձեզ, երբ ընկճված զգաք։
1
Աղոթեք Երկնային Հորը օգնության համար
Երբ դուք աղոթում եք օգնության համար, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են առաջնորդել ձեզ (տես Ալմա 37.36–37)։ Նրանք սիրում են ձեզ և ցանկանում են օգնել։
2
Հիշեք, որ դուք սիրված եք
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10): Դա նշանակում է, որ դուք սիրված եք և կարևոր Երկնային Հոր համար:
3
Դուրս գնացեք
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ համար ստեղծեցին այս գեղեցիկ աշխարհը: Դրսում խաղալը օգնում է ձեզ առողջ և ուժեղ մեծանալ, և այն նաև կօգնի ձեզ ավելի լավ ու հանգիստ զգալ։
4
Գրեք, թե ինչպես եք ձեզ զգում
Օրագիր պահելը կարող է օգնել ձեզ հիշել այն դասերը, որոնք սովորում եք կյանքում։ Այն նաև կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ եք զգում։
5
Խոսեք վստահելի մեծահասակի հետ
Երբ ինչ-որ մեկի հետ խոսում եք ձեր զգացողությունների մասին, նրանք կարող են օգնել ձեզ հիշել, թե որքան յուրահատուկ եք դուք։ Նրանք նաև կարող են օգնել ձեզ իմանալ, թե ինչպես ստանալ անհրաժեշտ աջակցությունը։
Երբեմն նույնիսկ այս քայլերը կատարելուց հետո գուցե տխրություն զգաք։ Գուցե հարկ լինի զրուցել բժշկի հետ, որպեսզի օգնի ձեզ ավելի լավ զգալ։ Եվ դուք միշտ կարող եք քահանայության օրհնություն խնդրել: Անկախ ամեն ինչից՝ դուք մենակ չեք։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ։ Նրանք ուզում են օրհնել և օգնել ձեզ։
Նկարները՝ Ստեփան Մակքեյի