2025
Քաջ Անիկան
Մարտ 2025


«Քաջ Անիկան», Ընկեր, մարտ 2025, 44-45։

Քաջ Անիկան

Իրական պատմություն ԱՄՆ-ից:

Կինը ծնկի է իջել փոքրիկ աղջկա առաջ

«Դու պատրա՞ստ ես»,- հարցրեց մայրիկը։

Անիկան գլխով արեց և գրկեց իր արջուկին։ Նա այն բերում էր եկեղեցի։ Նա հուսով էր, որ այն կօգնի իրեն ավելի քաջ զգալ։

Այսօր Երեխաների միության ծրագրում Անիկան իր մասնակցությունն ուներ։ Բայց նա նոր էր այս երկրում։ Նա վարժ չէր խոսում անգլերեն: Փոխարենը՝ նա պատրաստվում էր դա ասել իսպաներենով։ Արդյո՞ք բոլորը կհասկանային։

Կինը գրկում է փոքրիկ աղջկան

Մայրիկը գրկեց նրան։ «Ես գիտեմ, որ դու անհանգստացած ես: Բայց հիշիր, Սուրբ Հոգին քեզ հետ կլինի։ Դու մենակ չես»:

Դա օգնեց Անիկային մի փոքր ավելի լավ զգալ։ Նա ժպտաց իր արջուկին։ Ուրեմն մենք այնտեղ երեքով կլինենք,- մտածեց նա: Ես, իմ արջուկը և Սուրբ Հոգին։

Երեխաները նստած են բեմի վրա

Երեխաների միության ծրագրում Անիկայի դասարանը խոսում է այն մասին, թէ ինչ են սովորել այդ տարի: Նրանք մեկ-մեկ բարձրացան բեմ։ Շուտով Անիկայի հերթն էր։

Նա գրկեց իր արջուկին։ Նա կարող էր քաջ լինել։

Փոքրիկ աղջիկը կանգնած է ամբիոնի մոտ

«Իմ ընտանիքը սուրբ գրություններն ուսումնասիրում է «Եկ, հետևիր ինձ ձեռնարկով ամեն երեկո»,- ասաց Անիկան իսպաներենով: Նա խորը շունչ քաշեց։ «Մենք սովորել ենք, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը ներեց նրանց, ովքեր ցավ էին պատճառում իրեն։ Ես նույնպես կարող եմ ներել ուրիշներին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։

Անիկան կրկին վերադարձավ իր տեղը։ Նրա ուսուցիչը ժպտաց նրան և նրա արջուկին։ «Ապրես»,- շշնջաց նա։ «Երկուսդ էլ շատ համարձակ էիք»։

Անիկան ջերմություն զգաց իր սրտում։ Նա քաջ էր։ Եվ նա գիտեր, որ Սուրբ Հոգին իր հետ էր:

Երեխաների միության ուսուցիչը զրուցում է փոքրիկ աղջկա հետ
Պատմություն PDF

Նկարները` Քեթի Ռիվսի