Ողջույններ Մադագասկարից Ընկեր, մարտ 2025, 8-9։
Ողջույններ Մադագասկարից
Մադագասկարը երկիր է, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի արևելյան ափում։ Այնտեղ բնակվում է շուրջ 30 միլիոն մարդ։ Նրանց պաշտոնական լեզուներն են մալագասին և ֆրանսերենը։
Շրջապատված ջրով
Մադագասկարը աշխարհի չորրորդ ամենամեծ կղզին է։
Քարե գոյացություններ
Ցինգի դե Բեմարահա ազգային արգելոցում կան կրաքարից ձևավորված բարձր ժայռեր, որոնք նման են ծառերի։ Որոշ գոյացությունների բարձրությունը 328 ոտնաչափ (100 մ) է։
Վանիլի արտադրությունը
Մադագասկարում աճում է վանիլ, որը վաճառվում է ամբողջ աշխարհում: Երկրում տարեկան արտադրվում է մոտ 3300 տոննա (3000 մետրական տոննա) վանիլ։
Բաոբաբի ծառը
Բաոբաբը Մադագասկարի ազգային ծառն է և կարող է ապրել ավելի քան 1000 տարի: Բաոբաբ ծառը մարդկանց պտուղ է տալիս ուտելու համար, կեղև՝ պարան պատրաստելու համար և պաշտպանում է արևից:
Հատուկ կենդանիներ
Կան լեմուրների շատ տարբեր տեսակներ։ Դրանք բոլորը Մադագասկարից են։
Այս երկրի մեկ այլ կենդանի է զեբուն՝ խոշոր եղջերավոր անասունների տեսակ, որը մարդիկ օգտագործում են գյուղատնտեսության, կաթի արտադրության և ճանապարհորդության համար: