2025
Հիսուսի հետևորդները Մադագասկարում
Մարտ 2025


«Հիսուսի հետևորդները Մադագասկարում», Ընկեր, մարտ 2025, 10-11:

Հիսուսի հետևորդները Մադագասկարում

Ծանոթացեք Լորենի հետ

Լորենի դիմապատկերը

Լորենը հետևում է Հիսուս Քրիստոսին՝ լինելով լավ օրինակ և հնազանդվելով Աստծո պատվիրաններին։ Մի անգամ նա դժվարանում էր իր հասարակագիտության դասը սովորելիս։ Չնայած սովորելը դժվար էր, նա ասել է․ «Ես աղոթեցի Աստծուն, և Նա ինձ տվեց գիտելիք՝ հասկանալու համար»:

Ուրիշներին օգնելը նրան երջանկացնում է։ Նա ասում է․ «Ես ուրախություն եմ զգում, որովհետև կարողանում եմ հետևել ուրիշներին օգնելու Քրիստոսի օրինակին»:

Լորենի մասին

Լորենը երեք շնիկներով
Լորենը դաշնամուրի մոտ

Տարիքը. 9

Երկիրը․ Սոֆիա շրջան (Մադագասկար)

Լեզուները․ մալագասի և ֆրանսերեն

Նպատակը․ Դառնալ օդաչու, քանի որ սիրում է թռչել

Նախասիրությունները. Ֆուտբոլ խաղալ, խաղալ ընտանիքի հետ և գրքեր կարդալ

Ընտանիքը․ Լորենը, հայրիկը և չորս եղբայրները

Նրա սիրելիները

Լորենը և ընտանիքը ուսումնասիրում են սուրբ գրությունները
Լորենն իր ընտանիքի հետ

Սուրբ գրության պատմությունը. Հիսուս Քրիստոսի մասին Լորենի ամենասիրելի սուրբ գրությունը Նրա ծննդյան պատմությունն է (տես Մատթեոս 1.18-25, 2, Ղուկաս 1.26-38, 2.1-20), քանի որ այն մեզ ասում է, որ մեր Փրկիչը ծնվեց մեզ փրկելու համար:

Միրգ և բանջարեղեն. Խնձոր և դդում

Ուտելիքը. Պիցցա

Գույնը․ վարդագույն

Երեխաների միության երգը. «Երբ մկրտվեմ» (Children’s Songbook, 103)

Էջ PDF