2025
Ավետարանի իմ խոսքերը
Մարտ 2025


«Ավետարանի իմ խոսքերը», Ընկեր, մարտ 2025, 6:

Ավետարանի իմ խոսքերը

Փնտրիր այս բառերն ու արտահայտությունները Ընկեր ամսագրի այս համարում։

Արարողություն

Հաղորդության սկուտեղներ հացով և ջրով

Արարողությունը սրբազան կամ սուրբ գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Որոշ օրինակներից են հաղորդությունը, մկրտությունը և հաստատումը։

Մեղքերի թողություն

Երբ մենք ապաշխարում ենք և ստանում մեղքերի թողություն, մեզ ներվում են մեր կատարած սխալ ընտրությունները: Սա հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հեզ

Հեզ լինել նշանակում է լինել խոնարհ, մեղմ, պատրաստակամ և հնազանդ։ Հիսուս Քրիստոսը օրինակ ծառայեց, երբ երկիր եկավ։

Սրբեր

Մի խումբ տարբեր մարդիկ կիրակնօրյա հագուստ հագած

Նոր Կտակարանում սրբերը բոլոր այն մարդիկ էին, որոնք ընտրեցին մկրտվել և միանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն (տես Գործք 9.13)։ Մենք նույն բառը օգտագործում ենք նրանց համար, ովքեր ընտրում են մկրտվել Նրա Եկեղեցում այսօր: Սուրբը այն մարդն է, որը հետևում է Հիսուս Քրիստոսին։

Էջ PDF

Նկարները՝ Մադիսոն Բեյքերի