«Օգնություն երկնքից», Ընկեր, մարտ 2025, 20-21:
Օգնություն երկնքից
Վերցված է «Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել» ելույթից, Լիահոնա, նոյեմբեր 2023, 46-48:
Եպիսկոպոս կանչվելուց ես իմ կյանքի դժվար ժամանակներն էի ապրում։ Ես երիտասարդ հայր էի և ընտանիք ունեի։ Մենք ֆինանսական խնդիրներ ունեինք։ Ես հոգնած էի: Դժվար էր նաև կնոջս համար։
Մի կիրակի իմ սիրելի կինը ընդունում էր հաղորդությունը։ Հոգին օգնեց նրան հասկանալ ինչ-որ բան: Շատ խնդիրներ, որոնց մենք բախվել էինք, լուծվեցին իմ կոչման որոշակի ժամանակահատվածում։
Տերը գիտի մեր կարիքները։ Երբ Նա խնդրում է մեզ ծառայել, Նա գիտի, թե ինչն է մեզ ամենից շատ օգնելու։ Նա կամենում է օրհնել մեզ: Եվ Նա մեզ կտա այս օրհնությունները, երբ մենք հավատարմորեն ծառայենք Նրան:
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել։ Մնացեք ուխտի արահետի վրա։ Մեր Փրկիչը հրավիրում է մեզ գալ Իր մոտ: Նա կրում է մեր բեռները։ Հիսուս Քրիստոսը մեր կյանքը դարձնում է ավելի հեշտ ու երջանիկ։ Եվ նա մեզ լցնում է ուրախությամբ:
Հարցազրույցի ժամ
Հարցրեք ընտանիքի անդամներից մեկին, թե ինչպես է Երկնային Հայրը օրհնել նրան։ Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն ձեզ սկսել.
-
Կարո՞ղ եք պատմել ինձ մի ժամանակի մասին, երբ Երկնային Հայրը օրհնել է մեր ընտանիքը:
-
Ինչպե՞ս եք սիրում օգնել ուրիշներին: Ի՞նչ օրհնություններ եք տեսել, երբ ծառայել եք ուրիշներին:
-
Ինչո՞ւ եք դուք հետևում Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է Նրան հետևելն օգնել ձեզ երջանիկ լինել:
Նկարները՝ Թուրին Թրանի