«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մարտ 2025, 22-23։
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Փետրվարի 24-ից մարտի 2-ը. Վարդապետություն և Ուխտեր 18
Ինքնադիմանկար
«Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10): Դա նշանակում է, որ բոլորը կարևոր են Երկնային Հոր համար, այդ թվում նաև դուք։ Նկարեք ինքներդ ձեզ։ Փորձեք զարդարել այն արվեստի զանազան պարագաներով։ Վերևում գրեք՝ «Աստված սիրում է ինձ»:
Մարտի 3-9. Վարդապետություն և Ուխտեր 19
Լսող ականջներ
Հիսուս Քրիստոսը խնդրում է մեզ լսել Իրեն (տես Վարդապետություն և Ուխտեր 19.23): Ուշադիր լսողները հիշում են իրենց լսածը: Շրջան կազմեք։ Մի մարդ շշնջում է մի ավետարանական բառ: Հաջորդը կրկնում է այն և ավելացնում նոր բառ: Շարունակեք, մինչև բոլորը մի բառ ավելացնեն հիշելու համար։
Մարտի 10-16. Վարդապետություն և Ուխտեր 20-22
Վերականգման աշտարակը
Հիսուս Քրիստոսն այսօր վերականգնել է Իր Եկեղեցին այնպես, ինչպես այն կար, երբ Նա երկրի վրա էր (տես Վարդապետություն և Ուխտեր 20): Պիտակավորեք պլաստմասե բաժակները օրհնություններով, որոնք մենք ունենք որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մաս, ինչպես օրինակ՝ քահանայությունը, մկրտությունը, մարգարեները: Այնուհետև բաժակներով կառուցեք բարձր աշտարակ։
Մարտի 17-23. Վարդապետություն և Ուխտեր 23-26
Սրտի երգեր
Երկնային Հայրը սիրում է սրտաբուխ երգը (տես Վարդապետություն և Ուխտեր 25.12): Ընտրեք Երեխաների միության մի քանի երգեր՝ միասին երգելու համար: Առաջարկեք գործողություններ, որոնք կհամապատասխանեն բառերին:
Մարտի 24-30. Վարդապետություն և Ուխտեր 27-28
Մարգարեն ասում է
Մարգարեն հայտնություն է ստանում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից Եկեղեցու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 28.7)։ Տպեք կամ նկարեք մարգարեի նկարը։ Վերևում գրեք՝ «Մարգարեն ասում է …»։ Գրեք կամ նկարեք բաներ, որոնք մեր մարգարեն սովորեցրել է մեզ։
Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի