«Անհատապես ծանոթացեք ոսկե թիթեղների հետ», Ընկեր, մարտ 2025, 24-25:
Անհատապես ծանոթացեք ոսկե թիթեղների հետ
Հետևեք ժամանակացույցին, որպեսզի տեսնենք, թե ինչպես ենք մենք ստացել Մորմոնի Գիրքը:
-
Մ.թ. 421
-
Մորմոնի Գրքի մարգարե Մորոնին կնքեց ոսկե թիթեղները: Թիթեղներն ուսուցանել են Հիսուս Քրիստոսի մասին։ Դրանք պատմում են նաև Մորոնիի ժողովրդի մասին։
-
1823
-
Որպես հրեշտակ՝ Մորոնին այցելեց Ջոզեֆ Սմիթին։ Մորոնին ասաց նրան, որ ոսկե թիթեղները թաղված են մոտակա Կումորա բլրի վրա։
-
1827
-
Երբ Ջոզեֆը չորս տարի նախապատրաստվեց, Տերը վստահեց նրան, որ թիթեղները տանի տուն։
-
1828
-
Ջոզեֆը թիթեղները թարգմանեց՝ ուշադիր լսելով Սուրբ Հոգուն։ Նա նաև հատուկ գործիքներ էր օգտագործում՝ տրված Աստծո կողմից։ Նա օգտագործել է մի քար, որը կոչվում էր տեսանողի քար և գործիքներ, որոնք կոչվում էին մեկնիչներ կամ Ուրիմ և Թումիմ, որոնք թաղվել էին թիթեղների հետ։
-
1829
-
Երկնային Հայրն օգնեց Ջոզեֆին հասկանալ, թե ինչ էր ասվում թիթեղներում։ Օլիվեր Քաուդերին օգնել է գրի առնել Ջոզեֆի թարգմանածը:
-
Առնվազն տասներկու մարդ տեսավ ոսկե թիթեղները: Նրանցից մեկը Մարի Ուիթմերն էր: Դուք կարող եք կարդալ մյուս վկաների վկայությունը Մորմոնի Գրքի սկզբում։ Այդ մարդկանցից ոչ մեկը երբևէ չուրացավ այն, ինչ նրանք զգացել էին:
-
1830
-
Մորմոնի Գրքի անգլերեն լեզվով թարգմանված առաջին օրինակը տպագրվել է Պալմիրայում` Նյու Յորք (ԱՄՆ):
-
Այսօր
-
Մորմոնի Գիրքն այժմ ընթերցվում է ամբողջ աշխարհում: Այն թարգմանվել է 115 լեզուներով: Միսիոներները կիսվում են Մորմոնի Գրքով բոլորի հետ։
Նկարները՝ Ալիսա Փիթերսենի