2025
Քահանայությունը վերականգնված է
Մարտ 2025


«Քահանայությունը վերականգնված է», Ընկեր, մարտ 2025, 26-28։

Սուրբ գրությունների պատմություններ

Քահանայությունը վերականգնված է

Դուք կարող եք կարդալ այս պատմությունը Ջոզեֆ Սմիթ– Պատմություն 1.66–73 և Վարդապետություն և Ուխտեր 27.12-ում։

Ջոզեֆ Սմիթը խոսում է Օլիվեր Քաուդերիի հետ երևակայության ամպիկով, որը ցույց է տալիս, որ Քրիստոսը այցելում է նեփիացիներին

Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ ոսկե թիթեղները, նա սկսեց թարգմանել դրանք։ Օլիվեր Քաուդերին գրի առավ նրա ասածները։ Երբ նրանք աշխատում էին, իմացան, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ բոլորը մկրտվեն։

Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին աղոթում են անտառում

Ջոզեֆն ու Օլիվերը մտածում էին, թե ով ուներ Աստծո զորությունը՝ մարդկանց մկրտելու համար։ Նրանք գնացին անտառ, որ աղոթեն ու հարցնեն Աստծուն։

Հրեշտակ՝ ձեռքերը Ջոզեֆ Սմիթի գլխին

Երբ նրանք աղոթում էին, հայտնվեց մի հրեշտակ։ Նա ասաց, որ ինքը Հովհաննես Մկրտիչն է, ով մկրտել է Հիսուս Քրիստոսին վաղ ժամանակներում։ Նա տվեց Ջոզեֆին և Օլիվերին Ահարոնյան քահանայությունը, որպեսզի նրանք կարողանային մկրտել ուրիշներին։ Քահանայությունը Աստծո զորությունն է: Այն օգտագործվում է Աստծո զավակներին օրհնելու համար։

Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին

Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆին և Օլիվերին ասաց, որ մկրտվեն։ Նրանք մտան գետը ու մկրտեցին իրար։ Երբ դուրս եկան ջրից, նրանք լցվեցին Սուրբ Հոգով: Նրանք շատ երջանիկ էին:

Երեք հրեշտակներ ձեռքերը դնում են Ջոզեֆ Սմիթի գլխին

Ավելի ուշ եկան ուրիշ հրեշտակներ։ Հիսուս Քրիստոսի առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, տվեցին Ջոզեֆին և Օլիվերին Մելքիսեդեկյան քահանայությունը։ Այժմ Ջոզեֆն ու Օլիվերը կարող էին Սուրբ Հոգու պարգևը տալ ուրիշներին։

Պատմություն PDF