Բարձրագույն իշխանությունների, տարածքային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը
Եղբայրներ և քույրեր, այժմ ես ձեր հաստատմանը կներկայացնեմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։
Խնդրում ենք ձեր աջակցության քվեն արտահայտել սովորական ձևով։ Եթե լինեն դեմ քվեարկողներ, խնդրում ենք կապվել ձեր ցցերի նախագահների հետ:
Առաջարկվում է հաստատել Դալլին Հարիս Օուքսին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու առաքյալների քվորումի նախագահ։
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` Դալլին Հ. Օուքսին, Ջեֆրի Ռ. Հոլլանդին, Հենրի Բ․ Այրինգին, Դիտեր Ֆ. Ուխդորֆին, Դեյվիդ Ա. Բեդնարին, Քվենթին Լ. Քուքին, Դ. Թոդ Քրիստոֆերսոնին, Նիլ Լ․ Անդերսենին, Ռոնալդ Ա․ Ռասբենդին, Գարի Ի․ Սթիվենսոնին, Դեյլ Գ․ Ռենլանդին, Գերիթ Վ․ Գոնգին, Ուլիսես Սոարեսին և Պատրիկ Քիրոնին:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:
Առաջարկվում են հաստատման Տասներկու Առաքյալների քվորումի անդամները որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Դեմ լինելու դեպքում, եթե այդպիսիք կան, արտահայտեք նույն կերպ:
Մենք ցանկանում ենք նշել, որ երկու նոր տարածքային յոթանասունական է հաստատվել գերագույն համաժողովի ղեկավարների ժողովի ժամանակ, որից հետո այն հայտարարվել է եկեղեցու կայքում։ Մենք հրավիրում ենք ձեզ հաստատել այս եղբայրներին իրենց նոր ծառայություններում։
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են՝ նույն նշանով:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք մյուս բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին ներկա կազմով:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, կարող են արտահայտել դա:
Շնորհակալություն, եղբայրներ և քույրեր, եկեղեցու ղեկավարության անունից արված ձեր աջակցող քվեարկության համար:
Տարածքային յոթանասունականների փոփոխություններ
Հետևյալ տարածքային յոթանասունականները հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների նիստի ժամանակ․
Բհանու Կ․ Հիրանանդանի և Ֆերնանդո Վիվաս