«Մովսես մարգարեն», Ընկեր, մարտ 2026, 46-48։
Եկ, հետևիր ինձ
Մովսես մարգարեն
Մովսեսը իսրայելացի էր, բայց նրան մեծացրել էր փարավոնի դուստրը Եգիպտոսում։ Մովսեսը տխուր էր, որ եգիպտացիները դաժան էին վարվում իսրայելացիների հետ և նրանց իրենց ստրուկներն էին դարձրել։
Մի օր Մովսեսը տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում է մի իսրայելացու: Մովսեսը պաշտպանեց իսրայելացուն։
Երբ փարավոնն իմացավ այդ մասին, նա հրամայեց սպանել Մովսեսին, սակայն Մովսեսը փախավ Եգիպտոսից:
Մովսեսը եկավ մի վայր, որի անունն էր Մադիամի երկիր, և այնտեղ նա հանդիպեց Սեպփորա անունով մի կնոջ: Նրանք ամուսնացան և երեխաներ ունեցան:
Մադիամի երկրում ապրելիս Մովսեսը տեսավ մի վառվող թուփ, սակայն կրակը չէր այրում թուփը: Տերը հայտնվեց կրակի մեջ և խոսեց Մովսեսի հետ։
Տերն ասաց, որ գիտի, թե ինչպես են իսրայելացիները տանջվում Եգիպտոսում: Նա պատվիրեց Մովսեսին վերադառնալ Եգիպտոս և խնդրել փարավոնին ազատ արձակել իսրայելացիներին: Տերն ասաց, որ կօգնի Մովսեսին ազատել իսրայելացիներին և առաջնորդել նրանց դեպի խոստումի երկիր։