Ընկեր
Կիսվել բարի լուրով
Մարտ 2026


«Կիսվել բարի լուրով», Ընկեր, մարտ 2026, 36-37։

Կիսվել բարի լուրով

Իրական պատմություն Քենիայից:

Նկար՝ մանգոյի ծառերի, ծղոտե տանիքով տների և մի կնոջ պատկեր, ով փոքրիկ տղային խորտիկներով լի ափսե է տալիս

Մի պայծառ Սուրբ Զատիկի կիրակի Ռայանը վաղ արթնացավ և վազեց խոհանոց։ Նա զգում էր կոկոսի և համեմունքների հոտը այն մահամրիի, որը մայրիկը հենց նոր էր պատրաստել։ Ռայանը համտեսեց փափուկ եռանկյունաձև բլիթներից մեկը։ «Մայրի՛կ, Սուրբ Զատիկն է։ Կարո՞ղ ենք դիտել Հիսուսի ֆիլմը»,- հարցրեց նա լայն ժպիտով։

Մայրիկը նայեց նրան և ժպտաց: «Իհարկե»։

Ռայանի կրտսեր եղբայրը՝ Լիամը, դուրս վազեց, մինչ մայրիկն ու Ռայանը նստեցին ֆիլմը դիտելու։

Նկար՝ կին և տղա, որոնք միասին հեռուստացույց են դիտում

Նրանք տեսան, թե ինչպես Հիսուս Քրիստոսը հրաշքներ գործեց և մարդկանց ծառայեց։ Ապա, երբ մարդիկ ցավ պատճառեցին Հիսուսին, Ռայանի աչքերը լցվեցին արցունքներով։

«Մայրի՛կ, ինչո՞ւ այդպես վարվեցին Հիսուսի հետ»,- տխուր հարցրեց նա։

«Նա ընտրեց տառապել մեզ համար»,- ասաց մայրիկը։ «Նա մեզ շատ է սիրում, Ռայան։ Նա մահացավ, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել»։

Երբ ֆիլմում ցուցադրվեց Հիսուս Քրիստոսի Հարությունը, Ռայանը ժպտաց։ «Նայի՛ր, մայրիկ։ Նա կրկին ապրում է»։

«Ճիշտ է»,- ասաց մայրիկը։ «Նա հարություն առավ։ Ճիշտ այնպես, ինչպես հրեշտակն ասաց Աստվածաշնչում»։

Ավելի ուշ Ռայանը դուրս գնաց խաղալու։ Նա տեսավ Լիամին, ով փայտիկներով խաղում էր մանգոյի ծառի տակ։

Նկար՝ տղան մոտենում է իր կրտսեր եղբորը, ով նստած է մանգոյի ծառի տակ

«Լիա՛մ, ուզում եմ քեզ պատմել մի հրաշալի պատմություն»,- ասաց Ռայանը։

Լիամը սպասեց, մինչ Ռայանը նստեց մանգոյի ծառի տակ։ «Այն մեքենարերի մասի՞ն է»:

«Ոչ։ Ավելի լավ պատմություն է»,- ասաց Ռայանը։ «Այն Հիսուսի մասին է։ Նա մահացավ, բայց հետո Նա կենդանացավ»։

«Իսկապե՞ս»,- հարցրեց Լիամը։

«Այո։ Հրեշտակն ասաց․ «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ»։ Դա նշանակում է, որ մենք ևս կարող ենք կրկին ապրել»։

«Հրաշալի՜ է»,- ասաց Լիամը։ «Հիսուսը իսկապես ուժեղ է»։

Ռայանը գլխով արեց։ Նա մտածեց այն մասին, թե որքան է Հիսուս Քրիստոսը սիրում իրեն։ Դա նրա սիրտը լցրեց ուրախությամբ։ Նա բարի լուրը կիսել էր իր ընտանիքի հետ, և դա նրա Սուրբ Զատիկը դարձրեց ավելի յուրահատուկ։

Երկու տղաներ նստել են մանգոյի ծառի տակ
Պատմություն PDF

Նկարները՝ Մարգարիդա Էստիվեսի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։