«Հրաշալի ծրագիրը», Ընկեր, մարտ 2026, 4-7։
Հրաշալի ծրագիրը
Մինչև մեր երկիր գալը Երկնային Հայրը հրաշալի ծրագիր ուներ մեզ համար: Մենք պետք է ծնվեինք, սովորեինք և զարգանայինք երկրի վրա։ Մենք պետք է հետևեինք Նրա ուխտի ուղուն և լավ ընտրություններ կատարեինք։
Երկնային Հայրը գիտեր, որ մենք օգնության կարիք կունենանք։ Նա գիտեր, որ երբեմն մենք սխալ ընտրություններ կանեինք և կմեղանչեինք։ Մենք չէինք կարողանա վերադառնալ Նրա մոտ, եթե մաքուր չլինեինք։
Մեզ անհրաժեշտ էր ինչ-որ հատուկ մեկը, ով կօգներ մեզ մաքրվել մեր մեղքերից։ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր անդրանիկ հոգեղեն զավակն էր։ Նա առաջարկեց գալ երկիր և փրկել մեզ մեր մեղքերից։
Հարյուրավոր տարիներ մարդիկ սպասել են Հիսուսի ծնունդին։ Վերջապես, երկնքում մի նոր աստղ փայլեց՝ աշխարհին հայտնելով Փրկչի գալուստը։
Երբ Հիսուսը մեծացավ, Նա մարդկանց սովորեցրեց ավետարանը։ Նա բարի էր և սիրող: Նա օրհնեց երեխաներին:
Նա սովորեցրեց, որ մենք պետք է հետևենք Իրեն և վարվենք ուրիշների հետ այնպես, ինչպես Նա կվարվեր։ Նա բժշկեց հիվանդներին։ Նա կենդանացրեց մահացած մարդկանց։
Հիսուսը գիտեր, որ Իր ամենամեծ հրաշքի ժամն էր եկել։ Նա գնաց Գեթսեմանիի պարտեզ և աղոթեց։ Նա զգաց մեր բոլոր մեղքերի, տխրության և հիվանդության ցավը:
Որոշ մարդիկ զայրացած էին Հիսուսի վրա։ Նրանց դուր չէր գալիս Նրա սովորեցրածը և չէին հավատում, որ Նա Աստծո Որդին է։ Հիսուսը ձերբակալվեց, գամվեց խաչին և մահացավ։
Հիսուսի ընկերները շատ տխուր էին։ Նրանք դրեցին Նրա մարմինը գերեզմանի մեջ և մի մեծ քար գլորեցին դռան առաջ։
Երեք օր անց մի քանի կանայք գնացին գերեզմանի մոտ: Քարը հեռու էր գլորված, իսկ գերեզմանը դատարկ էր։ Մարիամ Մագդաղենացին սկսեց լաց լինել, որովհետև Հիսուսի մարմինը չկար։ Մոտակայքում գտնվող մի բարի մարդ հարցրեց նրան, թե ինչու է լալիս։ Մինչ պատմում էր, մարդը նրան անունով դիմեց։ Մարիամը նայեց և տեսավ, որ Հիսուսն էր։ Նա կրկին ապրում էր։
Զատիկին մենք տոնում ենք այն, ինչ Հիսուս Քրիստոսն արեց մեզ համար։ Քանի որ Նա տառապեց մեզ համար, մենք կարող ենք ապաշխարել և մաքուր լինել։ Քանի որ Նա հարություն առավ, մենք կրկին կապրենք։ Նրա շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և լինել մեր ընտանիքների հետ հավիտյան։
Նկարները` Մեթ Սուինիի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։