«Ճամփորդություն Ավագ Շաբաթվա օրերով», Ընկեր, մարտ 2026, 14-15:
Ճամփորդություն Ավագ Շաբաթվա օրերով
Երուսաղեմ
Ծաղկազարդի կիրակի օրը ժողովուրդը դիմավորեց Հիսուս Քրիստոսին, երբ Նա եկավ Երուսաղեմ։ Նրանք գոչում էին «Օվսաննա»՝ փառաբանելով Նրան։ Օվսաննան եբրայերեն բառ է, որը նշանակում է «խնդրում ենք, փրկիր մեզ»:
Խորհրդավոր ընթրիքի երեկոյան Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը։ Նա մեզ համար խոնարհ ծառայության օրինակ տվեց, որին կարող ենք հետևել։
Գեթսեմանիի պարտեզը
Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսը աղոթեց և զգաց յուրաքանչյուր մարդու ցավերն ու դժվարությունները։ Նա տառապեց մեր մեղքերի համար։
Գերեզմանը
Արիմաթեացի Հովսեփը հարցրեց, թե կարո՞ղ է հոգ տանել Հիսուս Քրիստոսի մարմնի մասին Նրա մահից հետո։ Հովսեփը հրաժարվեց իր նոր գերեզմանից, որպեսզի Հիսուսը լավ հանգստի տեղ ունենար։
Մարիամ Մագդաղենացին առաջինն էր, որ տեսավ Փրկչին Նրա Հարությունից հետո։ Նա վազեց առաքյալներին բարի լուրը հայտնելու։
Ամերիկա աշխարհամասը
Իր մահից հետո Հիսուս Քրիստոսը այցելեց Իր «ուրիշ ոչխարներին» ամբողջ աշխարհում։ Նրա այցելած վայրերից մեկը Ամերիկա աշխարհամասն էր։ Նրանք շոշափեցին Նրա ձեռքերի և ոտքերի վերքերը և իմացան, որ Նա հարություն առած Փրկիչն է։
Նկարները՝ Դեյվ Քլուգի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։