«Սուրբ Զատիկն ամբողջ աշխարհում», Ընկեր, մարտ 2026, 28-29:
Սուրբ Զատիկն ամբողջ աշխարհում
Իմացեք տարբեր երկրների ավանդույթների մասին, որոնք կօգնեն ձեզ հիշել Փրկչին։
Հայաստան
Այստեղ Սուրբ Զատիկի ձուն ներկում են կարմիր՝ ինչպես Հիսուս Քրիստոսի արյունը։ Զատիկի տոնին մարդիկ ասում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։ Այնուհետև նրանք միասին կոտրում են իրենց ձվերը։
Գանա
Շատերը սպիտակ հագուստ են կրում Սուրբ Զատիկի կիրակի օրը՝ որպես Հիսուս Քրիստոսի Հարության և մահվան նկատմամբ հաղթանակի տոն։
Գվատեմալա
Սուրբ Զատիկի ժամանակ մարդիկ փողոցները ծածկում են գունավոր գորգերով, որոնք պատրաստված են ներկված թեփից և ծաղիկներից։ Այս գորգերը ունեն գեղեցիկ նախշեր և դիզայն։ Ոմանց վրա լինում են Փրկչի նկարները։
Գերմանիա
Ավագ ուրբաթը «լուռ տոն» է, որի ընթացքում բարձր աղմուկն ու հանրային միջոցառումները օրենքով արգելվում են։ Սա թույլ է տալիս մարդկանց հանգիստ լինել և մտորել այն մասին, թե ինչ է Հիսուս Քրիստոսն արել իրենց համար։
Պերու
Շատ ընտանիքներ Սուրբ Զատիկից առաջ հինգշաբթի կամ ուրբաթ օրը կազմակերպում են խնջույք, որի ժամանակ մատուցվում է 12 ուտեստ։ Այս կերակուրը խորհրդանշում է Խորհրդավոր ընթրիքը, որը Հիսուս Քրիստոսը կերավ Տասներկու Առաքյալների հետ։
Ֆիլիպիններ
Ծաղկազարդի կիրակի օրը մարդիկ արմավենու տերևներից գեղեցիկ նախշեր են հյուսում։ Սա նրանց օգնում է հիշել, թե ինչպես Երուսաղեմի ժողովուրդը Հիսուս Քրիստոսին դիմավորեց արմավենու տերևներով Ավագ շաբաթվա ընթացքում։
Նկարները` Ֆլավիո Ռեմոնտիի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։