«Ուրախ Սուրբ Զատիկ», Ընկեր, մարտ 2026, 30-31։
Ուրախ Սուրբ Զատիկ
Իրական պատմություն Կամբոջայից:
Այսօր Սուրբ Զատիկն էր։ Գլորիայի ընտանիքը պատրաստվում էր Սուրբ Զատիկի ձվերը ներկել և քարիով լապշա ուտել։
Հայրիկը վերցրել է տաք ձու։ «Զգույշ, հայրի՜կ»,- ծիծաղում է Գլորիան։
Գլորիան իր ձուն ներկեց մանուշակագույն։
«Գիտե՞ս, թե ինչու ենք մենք նշում Սուրբ Զատիկը»,- հարցրեց հայրիկը։
«Որովհետև Հիսուսը մահացավ մեզ համար և հարություն առավ»,- ասաց Գլորիան։
«Այո»,- ասաց մայրիկը: «Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք մի օր հավիտյան ապրել Նրա հետ միասին»։
«Կարծում եմ՝ Հիսուսը սիրում է մեզ այնպես, ինչպես մենք ենք սիրում միմյանց»,- ասաց Գլորիան։
«Ահա թե ինչու է Նա ուզում, որ մենք հավիտյան ապրենք Իր հետ»։
Նկարները՝ Ջիլիան Ռեյդի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։