Ընկեր
Սուրբ Զատիկի ծածկոցներ
Մարտ 2026


«Սուրբ Զատիկի ծածկոցներ», Ընկեր, մարտ 2026, 34-35։

Սուրբ Զատիկի ծածկոցներ

Ավստրալիայի Փերթ քաղաքի Երեխաների միությունը կիսվեց Հիսուսի ջերմությամբ՝ ծածկոցներ տալով իրենց ծխի տարեց կանանց։ Ավստրալիայում Սուրբ Զատիկի ժամանակ ջերմաստիճանը սկսում է իջնել աշնանը՝ նախքան ձմռան գալը։ Սուրբ Զատիկի առավոտյան երեխաներին հաճախ նվիրում են ձմեռային նոր տաք գիշերանոց՝ շոկոլադե ձվերով։ Տաք գիշերանոցներն ու ծածկոցները կարող են մեզ հիշեցնել Հիսուս Քրիստոսի սիրո ջերմության մասին։

Նկար՝ մեքենան լի է երեխաներով։ Պատուհաններից մեկում մեքենայի մեջ գտնվող երեխաների իրական լուսանկար կա

1. Նրանք միասին գնացին խանութ՝ ծածկոցներ ընտրելու։

Ձեռքի աշխատանք կատարող երեխաների նկար

2. Նրանք նաև պատրաստեցին ծաղիկներ, ներկեցին Սուրբ Զատիկի փայտե ձվեր և զարդարեցին բացիկներ՝ ծածկոցների հետ նվիրելու համար։

Նկար՝ տան իրական լուսանկար, որտեղ տղան գրկում է տարեց կնոջը
Նկար՝ տան իրական լուսանկար, որտեղ պատկերված է ծածկոցը ձեռքում պահած մի կին

3. Ապա նրանք բաժանեցին ծածկոցները։ Նրանք վայելում էին միասին աշխատելը՝ Սուրբ Զատիկի ժամանակ Փրկչի սերը ուրիշներին հասցնելով։

Բաց ծրարի նկար

Ահա այն նամակը, որը երեխաներն ուղարկում էին ծածկոցների հետ։

Ժպտացող տղայի նկար

Ինձ դուր եկավ միասին ինչ-որ բան անելը։ Գնումներ կատարելը լավագույն պահն էր, երբ մենք հնարավորություն ունեցանք ընտրել ծածկոցների գույները։ Դա զվարճալի և երջանիկ փորձառություն էր։

Ռոբերտ Դ., 9 տարեկան

Ժպտացող երկու տղաների նկար

Մեզ դուր էր գալիս տեսնել մեր ծխի կանանց ժպտացող դեմքերը, երբ նրանց ծածկոցներ էինք տալիս։

Միկա և Հայրում Մ., 10 և 8 տարեկան

Ժպտացող աղջկա նկար

Ես շատ ուրախացա՝ մեր ծխի տարեց մարդկանց համար ինչ-որ լավ բան անելով։

Միլեյ Ն., 8 տարեկան

PDF էջ

Նկարները՝ Սոֆի Լորեն Մորանի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։