«Շաբաթական սուրբ գրությունների զվարճանք», Ընկեր, հունիս 2024, 28-29:
Եկ, հետևիր ինձ
Շաբաթական սուրբ գրությունների զվարճանք
Փետրվարի 23-ից մարտի 1-ը
Ծնունդ 18-23-ի համար
Համբերություն և վստահություն Տիրոջ ժամանակին
Երգ․ “God’s Gracious Love” (Hymns—For Home and Church, no. 1013)
Սուրբ գրություն․ Ծնունդ 15․3-6, 21․1-3
Միջոցառում․ Աբրահամն ու Սառան պետք է համբերատար լինեին և երկար սպասեին, մինչև Աստված նրանց երեխայով օրհներ։ Դուք նույնպես կարող եք համբերատար լինել։ Փաթեթավորեք խաղալիքը կամ քաղցրավենիքը թղթի մի քանի շերտերով։ Այնուհետև բացեք մեկ շերտ ամեն անգամ, երբ վերը նշված սուրբ գրություններից կարդաք Աբրահամի և Սառայի պատմությունից մի տող։ Երբ ավարտեք, խոսեք այն մասին, որ երբեմն օրհնությունները միանգամից չեն գալիս։ Բայց եթե մենք համբերատար լինենք և վստահենք Աստծուն, Նրա օրհնությունները միշտ կգան։
Աղոթեք․
Երգեք․
Կարդացեք սուրբ գրությունը․
Վարեք դասը․
Մարտի 2–8
Ծնունդ 24–33
Բարություն
Երգ․ “To Love like Thee” (Hymns—For Home and Church, no. 1019)
Սուրբ գրություն․ Ծնունդ 24․17-20
Միջոցառում․ Ռեբեկան բարի էր։ Նա ջուր տվեց մի անծանոթի և նրա ուղտերին։ Գնացե՜ք բարության որսի։ Քայլեք ձեր տանը կամ թաղամասում և փնտրեք բարություն դրսևորելու եղանակներ։ Ապա արեք դա:
Աղոթեք․
Երգեք․
Կարդացեք սուրբ գրությունը․
Վարեք դասը․
Մարտի 9–15
Ծնունդ 37–41
Տերը օգնում է Իր ժողովրդին
Երգ․ “I Have Faith in the Lord Jesus Christ” (Hymns—For Home and Church, no. 1024)
Սուրբ գրություն․ Ծնունդ 37․2–5, 18–21, 26–28, 39․20–23
Միջոցառում․ Կարդացեք Հովսեփի պատմությունը սուրբ գրություններում կամ դիտեք այդ տեսանյութը Հին Կտակարանի պատմվածքներից։ Ապա գունավորեք նրա վերարկուն հաջորդ էջում։ Յուրաքանչյուր քառակուսու համար զառ գցեք։ Ինչ թվի վրա որ ընկնի, օգտագործեք այդ գույնը հաջորդ քառակուսին ներկելու համար։ Տերն ինչպե՞ս օգնեց Հովսեփին: Ինչպե՞ս է Նա օգնում ձեզ:
Աղոթեք․
Երգեք․
Կարդացեք սուրբ գրությունները․
Վարեք դասը․
Տերը օգնում է Իր ժողովրդին․ միջոցառում
Մարտի 16–22
Ծնունդ 42-50-ի համար
Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ
Երգ․ “I Know That My Savior Loves Me” (Hymns—For Home and Church, no. 1021)
Սուրբ գրություն․ Ծնունդ 47․12 և Հովհաննես 6․35
Միջոցառում․ Հովսեփը փրկեց իր ընտանիքը սովից և ներեց իր եղբայրներին։ Նրա պատմությունը մեզ հիշեցնում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը փրկում և ներում մեզ։ Իմացեք, թե ինչպես Հիսուսը փրկեց մեզ՝ կարդալով Սուրբ Զատիկի ուղերձը 2-րդ էջում։
Աղոթեք․
Երգեք․
Կարդացեք սուրբ գրությունը․
Վարեք դասը․
Մարտի 23–29
Ելք 1–6
Տերը հրաշքների Աստված է
Երգ․ “I Can’t Count Them All” (Hymns—For Home and Church, no. 1029)
Սուրբ գրություն․ Ելք 2․2-10
Միջոցառում․ Մովսեսի մայրը փոքրիկ Մովսեսին դրեց զամբյուղի մեջ և թաքցրեց գետի մոտ, որպեսզի նա անվտանգ լիներ։ Պատրաստեք փոքրիկ զամբյուղ՝ օգտագործելով ձեր տանը եղած նյութերը։ Կարող եք օգտագործել արհեստագործական ձողիկներ, թուղթ կամ նույնիսկ մրգեր կամ բանջարեղեն։ Ապա փորձեք զամբյուղը սահեցնել ջրի վրայով։ Կարդացեք վերևում նշված սուրբ գրությունները և խոսեք այն մասին, թե ինչպես Տերն օգնեց Մովսեսին։ Աստծո հրաշքները Մովսեսին ապահով պահեցին։
Աղոթեք․
Երգեք․
Կարդացեք սուրբ գրությունը․
Վարեք դասը․
Նկարները՝ Օդրի Դեյի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։