«Մարգոն և Պաոլոն», Ընկեր, մարտ 2026, 26-27:
Մարգոն & Պաոլոն
Նոր ավանդույթներ
Այո՜: Նրանք վերջապես ունեն Սուրբ Զատիկի ձու։ Կարո՞ղ եմ վերցնել։ Խնդրո՜ւմ եմ։
Ոչ այսօր։ Դու կունենաս այն Սուրբ Զատիկին։
Այս տարի ուզում եմ փորձել Զուրբ Զատիկի նոր ավանդույթներ։
Օ՜։ Օրինակ՝ ի՞նչ։
Մեր ընկերուհի Ջուլիան ասաց, որ Զատիկից առաջ նա 40 օր ծոմ է պահում, ինչպես Հիսուսն էր անում։
Նա 40 ՕՐ ոչինչ չի՞ ուտում։
Նա, հավանաբար, հրաժարվում է իրեն դուր եկող ինչ-որ բանից, օրինակ՝ տեսախաղերից կամ շոկոլադից։
Ի՞նչ։ Հրաժարվում է շոկոլադի՞ց։
Ոմանք այսպիսի զոհաբերություն են անում՝ Զատիկի տոնին Հիսուսին հիշելու համար։
Արդյո՞ք ես ևս պետք է հրաժարվեմ շոկոլադից։
Սուրբ Զատիկի ժամանակ կան Փրկչին հիշելու բազմաթիվ այլ եղանակներ։
Օ՜։ Հիշո՞ւմ եք մեր Սուրբ Զատիկը Նիդեռլանդներում։
Այո՜։ Խարույկը մեզ հիշեցրեց, որ Հիսուս Քրիստոսի լույսը հաղթում է խավարին։
Վստահ եմ, որ մեր ընկերները ամբողջ աշխարհում շատ հիանալի ավանդույթներ ունեն։ Արի գրենք նրանց։
Մենք հավանաբար պետք է նաև շոկոլադ ուղարկենք նրանց։
Դրանք չափազանց մեծ են ուղարկելու համար։
Վա՜յ։ Կարծում եմ՝ այդ դեպքում մենք ստիպված կլինենք ուտել դրանք։
Մարգո …
Դու կարող ես վերցնել մեկը։
Նկարները՝ Քեթի Մակդիի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։