«Աստված այնքան սիրեց աշխարհը», Ընկեր, մարտ 2026, 2–3։
Երեխաների միության նախագահությունից
Աստված այնքան սիրեց աշխարհը
Երկնային Հայրը մեզ բոլորիս այնքան շատ է սիրում, որ ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի մեզ վերադառնալ Իր մոտ։
Հիսուսը գիտեր, որ մեր կյանքում լինելու էին պահեր, երբ մենք կզգայինք տխրություն, ցավ և միայնություն։ Մենք սխալներ կգործեինք, երբեմն էլ՝ կվախենայինք։ Գեթսեմանի այգում Հիսուս Քրիստոսը որոշեց զգալ այդ բոլոր բաները, որպեսզի կարողանար մեզ կատարելապես հասկանալ և օգնել։ Նա նաև վճարեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել։ (Sես Ալմա 7.11-13։)
Հիսուսը նաև գիտեր, որ երբ ժամանակը գա, մենք բոլորս կմեռնենք։ Մահը կյանքի բնական և նորմալ մասն է։ Բայց Աստված չէր ուզում, որ մահը լիներ մեր պատմության վերջը։ Քանի որ Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը և հարություն առավ, մենք նույնպես կրկին կապրենք։ Ահա թե ինչու Նա որոշեց մեռնել մեզ համար։
Մենք Փրկչի արածը անվանում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն։ Այս սուրբ պարգևը մեզ համար արվեց սիրով։ Հիշե՛ք, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (տես Հովհաննես 3․16)։ Եվ Հիսուսը այնքան սիրեց մեզ, որ Իր կյանքը տվեց, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ և կրկին ապրել Աստծո հետ։
Սուրբ Զատիկը սիրո մասին է
Քանի՞ անգամ կարող եք գտնել սեր կամ սիրել բառը այս հատվածներում։ Գրեք թիվը յուրաքանչյուր սուրբգրային հատվածի կողքին, ապա լուծեք մաթեմատիկական խնդիրը։ Երբ գտնեք պատասխանը, փորձեք այդքան բան անել՝ Հիսուսի սերը ուրիշների հետ կիսելու համար։
Հովհաննես 3․16
+
Հովհաննես 13.34
+
Եփեսացիներին 5․2
-
Հովհաննես 15.13
-
Հռոմեացիներին 8.35, 37
=