2025
Ձեր մարմինը պարգև է
Մայիս 2025


«Ձեր մարմինը պարգև է», Ընկեր, մայիս 2025, 38-39:

Ձեր մարմինը պարգև է

Ժպտացող դեռահաս տղա և ժպտացող բերան

Ֆիզիկական մարմիններն ունեն տարբեր չափեր, ձևեր, կարողություններ և գույներ։ Յուրաքանչյուր մարմին զարմանալի պարգև է Աստծո կողմից և Նրա ծրագրի կարևոր մասն է:

Բոլոր մարմիններն արժանի են հարգանքի։ Սիրալիր խոսեք ձեր և ուրիշների մարմնի մասին: Մարդիկ կարող են վատ բաներ ասել ձեր մասին, բայց դուք չպետք է հավատաք նրանց կամ կենտրոնանաք նրանց խոսքերի վրա:

Մարզաքարեր, խնձորներ և ժամացույց

Ձեր ֆիզիկական մարմինը ձեր հոգու տունն է: Այն, ինչով դուք սնում եք ձեր մարմինը և միտքը, կարևոր է։ Մենք կարող ենք հոգ տանել մեր մարմինների մասին առողջ սնունդ ընդունելով, մարզվելով և բավականաչափ քնելով:

Մարմնի ուրվագիծ

Մենք կարող ենք հոգ տանել մեր հոգիների մասին՝ լսելով Սուրբ Հոգուն, աղոթելով և ճիշտն ընտրելով։

Դեռահաս տղան իր մարմնի վրա պահում է ռենտգեն սարքը, որպեսզի տեսնեք նրա կմախքը

Մարդկանց մեծամասնությունն ունի ավելի քան 200 ոսկոր: Ձեր ոսկորները աջակցում և պաշտպանում են ձեր մարմինը: Ձեր մկանները օգնում են ձեզ շարժվել, քայլել և վազել:

Մարդու սիրտ

Ձեր սրտի փականները բացվում և փակվում են օրական ավելի քան 100000 անգամ: Սա օգնում է արյունը մղել ամբողջ մարմնով:

Մարդու ուղեղ

Ձեր ուղեղը մեծ աշխատանք է տանում՝ հասկանալու այն ամենը, ինչ տեսնում եք, լսում և զգում: Այն ավելի հզոր է և ավելի արագ է աշխատում, քան ցանկացած համակարգիչ:

ակնոց

Մինչ դուք մեծանաք, ձեր մարմինը կզարգանա։ Երկնային Հայրը նախագծել է ձեր մարմինը այնպես, որ շարունակի փոխվել ձեր ողջ կյանքի ընթացքում:

Ժպտում է դեռահաս տղան՝ ձեռքը դրած մեկ այլ խոժոռադեմ տղայի ուսին

Այն, ինչ դուք անում եք ձեր մարմնի հետ, շատ ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը։ Արդյո՞ք դուք օգտագործում եք այն ուրիշներին և ինքներդ ձեզ բարյացակամ վերաբերվելու և Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Մի համեմատեք ձեր մարմինները այլ մարդկանց մարմինների հետ: Հիշեք՝ ձեր մարմինը պարգև է Երկնային Հորից։

Էջ PDF

Նկարները` Ջեֆ Հարվեյի