«Ավետարանի իմ խոսքերը», Ընկեր, մայիս 2025, 10:
Ավետարանի իմ խոսքերը
Փնտրիր այս բառերն ու արտահայտությունները Ընկեր ամսագրի այս համարում։
Պատվիրան
Պատվիրանը մի բան է, որ Երկնային Հայրը խնդրում է մեզ անել, քանի որ Նա սիրում է մեզ։ Պատվիրանները ցուցումներ են, որոնք Նա տալիս է մեզ, որպեսզի մենք կարողանանք երջանիկ լինել և մի օր վերադառնալ Նրա մոտ: Մենք օրհնվում ենք, երբ հետևում ենք Նրա պատվիրաններին:
Հոգևոր պարգևներ
Սուրբ Հոգու միջոցով Երկնային Հայրը մեզանից յուրաքանչյուրին տալիս է հոգևոր պարգևներ՝ ուրիշներին օրհնելու համար։ Ոչ բոլորն ունեն նույն պարգևները, բայց բոլորն ունեն Աստծո կողմից տրված հոգևոր պարգև: Այս պարգևներից մի քանիսի մասին կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.11-26-ում:
Վկայություն
Վկայությունը այն է, ինչին դուք հավատում եք կամ գիտեք, որ ճշմարիտ է, Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ավետարանի մասին։
Հավերժական կյանք
Ի շնորհիվ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության, մենք կարող ենք ունենալ հավերժական կյանք, ինչը նշանակում է, որ մենք հավերժ կապրենք Երկնային Հոր, Հիսուսի և մեր ընտանիքների հետ։
Նկարները՝ Մադիսոն Բեյքերի