2025
Սովորելով համաժողովից
Մայիս 2025


«Սովորելով համաժողովից», Ընկեր, մայիս 2025, 1։

Սովորելով համաժողովից

Հայացքը դեպի Տաճար

Հետևեք լաբիրինթոսին՝ տաճար հասնելու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք` մի օր տաճար գնալու հետ կապված:

Լսել համաժողովը

Համաժողովի ժամանակ ես և իմ ընտանիքը պիտակավորում ենք կոնֆետների ամանները այնպիսի բառերով, ինչպիսիք են հավատք, տաճար և աղոթք: Բառերից մեկը լսելով՝ կարող ենք համապատասխան ամանից կոնֆետ վերցնել։ Այս խոսքերն օգնում են ինձ մտածել Հիսուսի մասին և լսել ելույթները:

Ջեյն Ս․, 6 տարեկան, Քվեբեկ (Կանադա)

Ինձ դուր է գալիս գերագույն համաժողովը, քանի որ ելույթների միջոցով ես կարող եմ զգալ Սուրբ Հոգին և ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

Թոմաս Պ․, 8 տարեկան, Բուենոս Այրես (Արգենտինա)

Եկեք Քրիստոսի մոտ

Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է, որ Եկեղեցու խորհրդանիշը հիշեցնում է մեզ, որ Քրիստոսը մեր Եկեղեցու կենտրոնն է և պետք է լինի նաև մեր կյանքի կենտրոնը:

Գծեք գիծ՝ խորհրդանիշի յուրաքանչյուր մասը նկարագրության հետ համապատասխանեցնելու համար:

  • Անկյունաքարը շենքի հիմքի ամենակարևոր քարն է: Եկեղեցու անունը գտնվում է անկյունաքարի ներսում՝ մեզ հիշեցնելու, որ Հիսուս Քրիստոսը իսկապես անկյունաքարն է:

  • Փրկչի առաջ պարզած ձեռքերը ներկայացնում են Նրա խոստումը՝ ընդունել բոլորին, ովքեր կգան Իր մոտ։

  • Կամարը, որի տակ կանգնած է Հիսուս Քրիստոսը, ներկայացնում է այն, որ Նա դուրս եկավ գերեզմանից՝ հարություն առած: Նա ապրում է և մենք հետևում ենք նրան:

Էջ PDF-ը՝ մեջբերումներով և վարժություններով

Նկարները՝ Ջոշ Թալբոթի