«Վստահություն Աստծո առաջ», Ընկեր, մայիս 2025, 02-03:
Համաժողովի ուղերձ մարգարեից
Վստահություն Աստծո առաջ
Վերցված է «Վստահություն Աստծո ներկայության մեջ» ելույթից, Լիահոնա, մայիս 2025, 127-29։
Երբ Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, մենք կարող ենք վստահություն ստանալ Սուրբ Հոգուց։ Մենք կարող ենք ունենալ վստահություն, որ Երկնային Հայրը լսում և սիրում է մեզ ավելի շատ, քան մենք կարող ենք հասկանալ։ Մենք կարող ենք վստահություն ունենալ, որ Նա ցանկանում է օգնել մեզ՝ հասնելու մեր լավագույն ներուժին: Գթությունն ու առաքինությունը ճանապարհ են բացում Աստծո առաջ վստահություն ունենալու համար։
Բոլոր մարդկանց հանդեպ գթություն ունենալը խաղաղարարների նշանն է: Եկեք աղոթենք Երկնային Հորը, որ մեր սրտերը լցվեն գթությամբ։
Առաքինությունը ամեն ինչ դարձնում է ավելի լավ և ավելի ուրախ: Եթե ունեք վատ մտքեր, ստոր մտքեր կամ տխուր մտքեր, ապա առաքինությունը հեռու կվանի այդ մտքերը։
Մեր մտքերը, խոսքերն ու գործողությունները պետք է լցված լինեն առաքինությամբ և Քրիստոսի մաքուր սիրով՝ բոլոր մարդկանց հանդեպ: Ես հրավիրում եմ ձեզ աճել Տիրոջ առջև ձեր վստահության մեջ:
Ուսումնասիրեք
Նկարեք կամ գրեք ձեր պատասխանները նախագահ Նելսոնի ուղերձի վերաբերյալ այս հարցերին:
-
Ինչպե՞ս կարող եք սեր և գթություն ցույց տալ ուրիշների հանդեպ:
-
Ի՞նչ լավ բանի մասին կարող եք մտածել, եթե ունեք վատ, ստոր կամ տխուր մտքեր:
Ո՞ր սուրբ գրությունն օգտագործեց նախագահ Նելսոնը գթության և առաքինության մասին ուսուցանելու համար: (Հուշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները դրանք փնտրելու համար)
-
Եբրայեցիներին 11․1
-
Ամովս 3.7
Նկարը՝ Ջոշ Թալբոթի