«Հիսուսի հետևորդները Մալայզիայում», Ընկեր, մայիս 2025, 14-15:
Հիսուսի հետևորդները Մալայզիայում
Ծանոթացեք Ղուկասի հետ
Ղուկասը հետևում է Հիսուս Քրիստոսին՝ աղոթելով և մխիթարելով ուրիշներին: Նա սիրում է աղոթել իր ընտանիքի հետ։ Մի անգամ նա դժվարանում էր իր չինարեն ուղղագրության թեստը լրացնելիս։ Երբ նա պարապեց և աղոթեց օգնության համար, նա կարողացավ ավարտել այն:
Նա նաև սիրում է Երեխաների միություն գնալ և իմանալ, թե ինչ է սովորեցրել Հիսուս Քրիստոսը: Նա ասում է․ «Հիսուսին հետևելն ինձ երջանկացնում է»։ Նա սիրում է ծառայել մայրիկին՝ օգնելով գործերում և հոգ տանելով իր կրտսեր եղբոր համար, երբ նրանք խաղում են բակում։ Նա ասում է. «Երբ ես օգնում եմ ուրիշներին, ես ջերմություն եմ զգում իմ սրտում»:
Ղուկասի մասին
Տարիքը. 7
Երկիրը․ Կուալա Լումպուր (Մալայզիա)
Լեզուներ․ անգլերեն, չինարեն և մալայերեն
Նպատակներ․ 1) Կրթություն ստանալ։ 2) Հավերժ լինել իր ընտանիքի հետ։
Նախասիրություններ․ Ուսուցանել և օգնել ուրիշներին, վարել սկուտեր և կարդալ
Ընտանիքը. մայր, հայր, մեկ կրտսեր եղբայր և մեկ կրտսեր քույր
Ինչ է նա սիրում
Սուրբգրային պատմություն. Երբ Հիսուսը ծնվեց մսուրում (տես Ղուկաս 2․7):
Միրգ և բանջարեղեն. նարինջ և գազար
Ուտեստ․ Նասի լեմակ (կոկոսի կաթով բրինձ)
Տոնը․ Սուրբ ծնունդ
Գույնը. կարմիր
Երեխաների միության երգը. «The Nativity Song» (Children’s Songbook, 52)