2025
Հետևեք ուրախ բառերին
Մայիս 2025


«Հետևեք ուրախ բառերին», Ընկեր, մայիս 2025, 44-45:

Հեշտ ընթերցվող

Հետևեք ուրախ բառերին

Իրական պատմություն ԱՄՆ-ից:

— Կարո՞ղ ենք գնալ կավիճով նկարել,- Քուինը հարցրեց մայրիկին:

— Իհարկե,- ասաց մայրիկը,- Արի գնանք։

Քուինը, նրա կրտսեր եղբայրն ու քույրը վազեցին դուրս։

— Ես ուզում եմ կապույտ գույնը,- գոչեց Քուինը։

Քեյդն ու Քլոեն նույնպես կավիճ վերցրին: Նրանք նստեցին ու սկսեցին նկարել մայթին։ Մայրիկը վերցրեց կարմիր կավիճ և սկսեց գրել:

Փոքրիկ տղան կավիճով նկարում է մայթին

— Ի՞նչ ես անում,- հարցրեց Քուինը:

— Ես ուրախ բառեր եմ գրում դպրոցականների համար, որոնք այսօր ոտքով տուն են գնալու, - ասաց մայրիկը:

Քուինն իր առջևի պատուհանից տեսնում էր դպրոցը։ Նա սիրում էր ձեռքով անել երեխաներին, մինչ նրանք քայլում էին դեպի տուն:

— Ի՞նչ հաղորդագրություններ կարող ենք գրել նրանց ժպիտ պարգևելու համար,- հարցրեց մայրիկը։

Փոքրիկը կավիճով նկարում է աստղեր

Մայրիկի ուսի վրայով Քուինը կարդաց։ «Դուք ․․․»:

«Հրաշալի եք»։ Մայրիկն ավարտեց։

Քուինը ժպտում և շարունակում էր կարդալ։ «Դուք ուժեղ եք։ Դուք կարող եք դա անել»:

Քուինի մոտ մի միտք ծագեց: Նա սկսեց երկար գիծ քաշել մայրիկի հաղորդագրություններից մեկի կողքով: Նա գիծը հասցրեց մինչև հաջորդ հաղորդագրությունը։ Հետո նա շրջվեց դեպի մյուսը:

Կինը մայթին գրում է՝ «Դուք լավագույնն եք»

— Ի՞նչ ես անում,- հարցրեց մայրիկը։

— Երեխաները քայլելու են այս գծի վրայով,- ասաց Քուինը: Նա սկսեց վազել գծի վրայով։ — Տեսնո՞ւմ եք։ Ես նրանց ցույց եմ տալիս, թե որտեղ գտնել բոլոր ուրախ հաղորդագրությունները:

— Կարծում եմ, որ դա բոլորին ժպտալու հիանալի առիթ կտա,- ասաց մայրիկը: Եվ դա ստիպեց Քուինին ավելի լայն ժպտալ։

Փոքրիկ աղջնակը մայթին կավիճով նկարում է «Դու կարող ես դա անել» հաղորդագրության կողքին:
Պատմություն PDF

Նկարները՝ Ասյա Այզենստեյնի