2025
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Մայիս 2025


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մայիս 2025, 22-23:

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը. Վարդապետություն և Ուխտեր 41-44

Կարմիր լույս, կանաչ լույս

Տղան և աղջիկը խաղում են մարգագետնում

Սուրբ գրություններն ուսուցանում են, թե որքան կարևոր է հետևել Աստծո պատվիրաններին (տես Վարդապետություն և Ուխտեր 42)։ Թող մեկը լինի առաջնորդը և կանգնի խմբի առջև: Երբ ասում են «կանաչ լույս», բոլորը կարող են առաջ շարժվել։ Երբ ասում են «կարմիր լույս», բոլորը պետք է անշարժանան։

Մայիսի 5-11. Վարդապետություն և Ուխտեր 45

Հրեշտակի փողը

Երեխան փչում է թղթե փողը

Հրեշտակը փող կհնչեցնի, երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա (տես Վարդապետություն և Ուխտեր 45․45)։ Պատրաստեք ձեր անձնական թղթե փողը։ Թերթիկը ծալեք կոնի տեսքով և ամրացրեք։ Դուք կարող եք նաև բռնակ ավելացնել ձեր շեփորին կամ կոճակների համար նախատեսված շրջանակներ: Այնուհետև սովորեք խոսել ձեր փողով և ասել, թե ինչու եք սիրում Հիսուս Քրիստոսին:

Մայիսի 12-18. Վարդապետություն և Ուխտեր 46–48

Բարության գավաթ

Երեխայի ձեռքը ապակե տարայից հանում է թուղթը

Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է հոգևոր պարգևներ: Դա նշանակում է, որ Նա օրհնում է մեզ տաղանդներով Սուրբ Հոգու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 46․11-33): Գտեք դատարկ տարա կամ գավաթ։ Թերթիկների վրա գրեք տարբեր տաղանդներ կամ պարգևներ, որ ինչ-որ մեկը կարող է ունենալ։ Հերթով ընտրեք թերթիկ տարայի միջից և անվանեք ձեզ ծանոթ մեկին, ով ունի այդ տաղանդը։

Մայիսի 19-25. Վարդապետություն և Ուխտեր 49–50

Հետևեք ուղուն

Երեխան քայլում է թղթե քառակուսիների վրայով

Հիսուս Քրիստոսի ավետարանը հաճախ կոչվում է հավիտենական ուխտ (տես Վարդապետություն և Ուխտեր 49․9, 12-14)։ Նախագահ Նելսոնն այս ուղին անվանել է ուխտի արահետ: Մի քանի թերթիկների վրա գրեք, թե ինչպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսին: Թղթերով արահետ պատրաստեք և հերթով քայլեք դրա վրայով:

Էջ PDF

Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի