«Քայլեք Նրա ոտնահետքերով», Ընկեր, մայիս 2025, 17:
Ձեր հոդվածները
Քայլեք Նրա ոտնահետքերով
Մի օր մենք ընտանիքով տատիկի, պապիկի և հայրիկի հետ գնացինք սահնակով սահելու: Մենք քայլեցինք դեպի բաց տարածք, որը ծածկված էր մի քանի ոտնաչափ թարմ ձյունով: Իսկապես դժվար էր այնտեղ մտնելը։ Քույրս դժվարությամբ էր քայլում ձյան վրա, ուստի, հայրս ասաց. «Ուղղակի հետևիր իմ ոտնահետքերին»:
Քույրս և ես սկսեցինք հետևել նրա ոտնահետքերին։ Որոշ ժամանակ անց ես ուզում էի փորձել քայլել թարմ ձյան վրայով։ Երբ մի քանի քայլ կատարեցի, հասկացա, որ դա շատ ավելի դժվար էր։
Հայրիկիս հետքերով քայլելը ավելի հեշտ էր, քանի որ նա արդեն արել էր ձյան վրայով քայլելու դժվարին մասը: Ես վկայություն ունեմ, որ Հիսուս Քրիստոսն արդեն արել է ամենադժվար մասը: Եթե քայլեք Հիսուսի ոտնահետքերով, ձեր կյանքը նույնպես ավելի հեշտ կլինի։
Նկարը՝ Աբի Ռումլերի