2025
Մի հետևիր այդ շանը
Մայիս 2025


«Մի հետևիր այդ շանը» Ընկեր, մայիս 2025, 8-9:

Մի հետևիր այդ շանը

Արդյո՞ք այդ զգացողությունը Սուրբ Հոգուց էր։

Իրական պատմություն ԱՄՆ-ից:

Աղջիկը հեծանիվ է վարում, իսկ առջևից վազում է շուն

— Գնացինք,- բղավեց Լորենը, երբ անցնում էր ավտոճանապարհով։

Մարսին դրեց սաղավարտը․ — Գալիս եմ:

Մարսին իր հեծանիվը ոտնակի օգնությամբ ուղղեց դեպի իր ընկերները: Նա սիրում էր ամեն տեսակի խաղեր խաղալ Լորենի և Քեսիդիի հետ։ Բայց ամենից շատ նա սիրում էր հեծանիվ վարել նրանց հետ։

Երբ աղջիկները հեծանիվով իջնում էին մայթով, հարևանի շունը՝ Ռոքեթը, սկսեց հետևել նրանց։

— Օ՜, ո՛չ,- ասաց Քեսիդին,- մենք պետք է նրան հետ տանենք տուն:

Բայց շունը չէր ուզում տուն գնալ: Նրանք պահանջում էին, որ Ռոքեթը կանգ առնի, սակայն շունը շարունակում էր առաջ վազել։ Անկախ նրանց ջանքերից, շունը վազում էր շրջանագծով ու պոչը շարժում։ Դա նրա համար շատ զվարճալի էր։

Մինչ աղջիկները հետևում էին Ռոքեթին, Մարսին հասկացավ, որ տները գնալով ավելի քիչ ծանոթ էին թվում: Նա գնալով հեռանում էր իր փողոցից։ Մարսին չէր ճանաչում այդ տներում ապրող որևէ մեկին:

«Ո՞ւր ենք մենք գնում,- մտածեց Մարսին,- կկարողանա՞մ հետդարձի ճանապարհը գտնել»։

Մարսին փորձեց չանհանգստանալ և շարունակեց վարել հեծանիվը: Բայց զգացումները վերադարձան։ Ինչ-որ բան ասում էր նրան, որ նա պետք է տուն վերադառնա։

Մարսին կանգնեցրեց իր հեծանիվը մայթին։ Նա բարձր ձայնով ասաց. — Միգուցե մենք այժմ վերադառնանք:

— Մենք պետք է Ռոքեթին տուն տանենք,- ասաց Քեսիդին։ Նա և Լորենը շարունակում էին հեծանիվը վարել շան հետևից:

Մարսին շարունակում էր տարօրինակ զգացում ունենալ։ Ինչո՞ւ էր նա այդքան անհանգիստ։ Արդյո՞ք նրա ընկերները նույնպես ունեն նման զգացում։

«Գուցե այս զգացումը միայն ինձ է վերաբերում»,- մտածեց Մարսին։ Արդյո՞ք այն Սուրբ Հոգուց էր։ Նա մկրտվել և հաստատվել էր մի քանի ամիս առաջ, և մայրիկն ու հայրը նրան սովորեցրել էին Սուրբ Հոգուն լսելու մասին: Նրանք ասել էին, որ Նա կխոսի նրա հետ սրտում ունեցած զգացուների կամ մտքերի միջոցով: Նա գիտեր, որ Նա կառաջնորդի իրեն, եթե նա լսի:

Նա կրկին ունեցավ նույն զգացումը։ Այս անգամ դա ավելի ազդեցիկ էր․ «Մի՛ հետևիր այդ շանը»։

— Ես վերադառնում եմ,- ձայն տվեց Մարսին իր ընկերներին:

— Լավ,- ասաց Լորենը։

Աղջիկը հեծանիվը վարում է շանը հետևող մյուս աղջիկներին հակառակ ուղղությամբ։

Մարսին շրջվում և հետ է գնում իր եկած ճանապարհով։ Երբ նա հասավ տուն, նա թողեց իր հեծանիվը խոտերի մեջ և ներս մտավ: Մայրիկը զբաղված էր խոհանոցում։

— Բարև, մայրիկ,- ասաց Մարսին,- ես տուն վերադարձա: Ես անհանգստացնող զգացում ունեի։

Մայրիկը կանգ առավ․ — Ի՞նչ էր պատահել:

— Ես նախազգուշացնող զգացում ունեցա, երբ ընկերներիս հետ հեծանիվ էի վարում։ Ուստի, ես տուն վերադարձա,- ասաց Մարսին,- կարծում եմ՝ դա Սուրբ Հոգին էր:

Մայրիկը գրկեց նրան․ — Ուրախ եմ, որ ուշադրություն դարձրիր այդ զգացողությանը:

Մարսին ներքուստ լավ զգաց իրեն․ — Ես նույնպես։

Պատմություն PDF

Նկարները՝ Սիմինի Բլոքերի