2025
Ողջույններ Մալայզիայից
Մայիս 2025


Ողջույններ Մալայզիայից Ընկեր, մայիս 2025, 12-13:

Ողջույններ Մալայզիայից

Իմացեք ամբողջ աշխարհում ապրող Երկնային Հոր զավակների մասին:

Մալայզիան երկիր է Հարավարևելյան Ասիայում։ Այնտեղ բնակվում է առնվազն 33 միլիոն մարդ։ Այնտեղ խոսում են ավելի քան 130 լեզուներով՝ ներառյալ մալայերեն և անգլերեն:

Աշխարհի ամենամեծ երթևեկության շրջանակը

Մալայզիայի Պուտրաջայա քաղաքում մեկ երթևեկության շրջանը ունի 2,1 մղոն (3,4 կմ) լայնություն: Դա աշխարհի ամենամեծ երթևեկության շրջանակն է:

Հնադարյան անձրևային անտառ

Թաման Նեգարան աշխարհի հնագույն անձրևային անտառներից է: Այն առնվազն 130 միլիոն տարվա պատմություն ունի։

Երկու աշտարակ

Պետրոնաս աշտարակները երկու երկնաքերեր են, որոնք ունեն 88 հարկ: Դրանց կենտրոնական հարկերում կառուցված է երկնային կամուրջ՝ շենքից շենք քայլելու համար:

Տեղի կենդանիները

Մալայզիայում կան շատ յուրահատուկ կենդանիներ։ Դրանցից են արևային արջերը, օրանգուտանները և տապիրները։

Հսկա քարանձավ

Մալայզիայում գտնվող Սարավակ քարանձավն այնքան մեծ է, որ կարող է միաժամանակ տեղավորել ութ խոշոր ինքնաթիռ: Քարանձավը մոտ 2300 ֆուտ (700 մ) երկարություն ունի և 980 ֆուտ (300 մ) լայնություն։

Էջ PDF

Նկարները՝ Ջոշ Թալբոթի