«Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին», Լիահոնա, հունվար 2025:
Եկեղեցու ամսագրերի օգտագործումը
Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին
Այս տարվա Եկ, հետևիր ինձ Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը կընդգծի, թե ինչպես է Տերը վերականգնել Իր Եկեղեցին և ավետարանը վերջին օրերի մարգարեների միջոցով: Այս ամսվա թողարկման շատ հոդվածներ ընդգծում են Վերականգնման օրհնությունները:
Սովորել այս թողարկումից
Մասնակցել հավաքմանը
Էջ 2-ում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվում է այն եղանակներով, որոնցով մենք կարող ենք հավաքվել Փրկչի մոտ, հավաքվել Սրբերի հետ և հավաքվել Աստծո ծառայության մեջ: Նպատակ դրեք այս ամսվա համար՝ նպաստելու այդ երեք տեսակի հավաքներից մեկին:
Ծառայեք վերականգնված Եկեղեցում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնը խոսում է այն հնարավորությունների մասին, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում, որպեսզի «սիրով ծառայենք ուրիշներին» (տես էջ 8): Ձեր ծխում կամ ճյուղում կա՞ն մարդիկ, որոնք մաքառումների մեջ են: Դուք կարող եք աղոթել այս մարդկանց համար և խնդրել ոգեշնչում, թե ինչպես ծառայել նրանց:
Սովորեք Վերականգնման հռչակագրից
2020 թվականին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը թողարկեցին «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» (տես էջ 40): Երբ վերանայում եք Վերականգնման հռչակագիրը, դուք կարող եք հաշվի առնել այս հարցերը. Ի՞նչ հիմնական իրադարձություններ է այն նշում, և ինչպե՞ս է Տերն առաջնորդել այդ իրադարձությունները:
Երիտասարդներին զորացնելու համար ամսագրից
Երիտասարդ կանանց և Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունները և մյուսները ներկայացնում են այս տարվա թեման:
Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի՝ իր Առաջին Տեսիլքի տարբեր պատմություններից:
Տես Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման որոշ հիմնական իրադարձություններ:
Թղթի կտորը կարող է օգնել երիտասարդներին տեսնել, թե ինչպես է Աստծուն վստահելը լավագույն ճանապարհը, երբ նրանց համոզմունքները վիճարկվում են կամ նրանք բախվում են շփոթեցնող հարցերի:
Ընկեր ամսագրից
Օգնեք ձեր երեխաներին կատարել ձեռքի աշխատանք՝ սովորելու Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին:
Պատրաստեք առողջ բաղադրատոմս՝ վայելելու ձեր ընտանիքի հետ և հոգ տանելու ձեր մարմնի մասին:
Կարդացեք մի աղջկա մասին, որը զգաց Աստծո սերը, թեև նրա աղոթքները չպատասխանվեցին այնպես, ինչպես նա էր ուզում:
Ուսումնասիրեք Եկեղեցու պատմության և Վարդապետություն և Ուխտերի մասին նոր շարքը՝ սկսած Առաջին Տեսիլքից: