«Լիեժ, Բելգիա», Լիահոնա, հունվար 2025
Եկեղեցին այստեղ է
Լիեժ, Բելգիա
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, հավանաբար, առաջին անգամ եկավ Բելգիա, երբ Թուրքիայից Վերջին Օրերի Սուրբ, դարձի եկած Միշա Մարկովը սկսեց ուսուցանել Էսելմանի ընտանիքին 1888 թվականին: Մկրտվելուց հետո Շվեյցարիայի և Գերմանիայի միսիոներները սկսեցին ծառայել Բելգիայում: Երկու ամսում 80 հոգի միացան Եկեղեցուն, և ժողովներ կազմակերպվեցին Լիեժում, Բրյուսելում և Անտվերպենում: Այսօր Բելգիայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի.
-
6,600 անդամ (մոտավորապես)
-
2 ցից (11 ծուխ, 2 ճյուղ)
-
1 տաճար (հայտարարվել է 2021 թվականին, կկառուցվի Բրյուսելում)
Սուրբ գրություններն ուսումնասիրելու օրհնությունները
Նամուր ծխից Կարեն Ուերին ասում է իր ընտանիքի մասին. «Մենք միասին ուսումնասիրում ենք մեր սուրբ գրությունները և միմյանց հետ կիսվում մեր մտքերով և ոգեշնչումներով: Մենք օգտագործում ենք սուրբ գրությունները, ինչպես նաև տեսանյութեր և այլ ռեսուրսներ, ինչպիսիք են Ընկեր ամսագիրը, որպեսզի օգնենք մեր երեխաներին ավելի լավ հասկանալ վարդապետությունը: Ամենամեծ ազդեցությունը, որը մենք ունեցել ենք, մեր տան միասնության աճն է»: