2025
Հարցեր տալը, պատասխաններ գտնելը. Ջոզեֆ Սմիթի սահմանած օրինակը
Հունվար 2025


«Հարցեր տալը, պատասխաններ գտնելը. Ջոզեֆ Սմիթի սահմանած օրինակը», Լիահոնա, Հունվար 2025։

Եկ, հետևիր ինձ

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–26

Հարցեր տալը, պատասխաններ գտնելը. Ջոզեֆ Սմիթի սահմանած օրինակը

Ջոզեֆ Սմիթը նայում է դեպի լույսի սյունը

Լույսի սյուն, Դեն Բյուր, չի կարելի պատճենել

1820 թ.-ին Ջոզեֆ Սմիթը, նախասահմանված 14-ամյա տղան, որն ապրում էր Նյու Յորքի հյուսիսում գտնվող ֆերմայում, ստացավ հրաշագործ Առաջին Տեսիլքը, որը նոր սկիզբ էր նշանավորելու ամբողջ աշխարհի համար: Ահա երեք հարց ու պատասխան Առաջին Տեսիլքի մասին մեր վկայություններն ամրապնդելու վերաբերյալ:

Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի՝ հարցեր տալու օրինակից

Ջոզեֆը ներում էր փնտրում իր մեղքերի համար և իր հարցերին պատասխաններ: Նա ցանկանում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանալ։ Նա հաճախում էր տարբեր եկեղեցիներ և պատասխանների համար դիմում Աստվածաշնչին: Հակոբոս 1.5 ոգեշնչեց նրան խնդրել Աստծուն՝ ողջ ճշմարտության աղբյուրին: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմությունն 1.10–13:)

Երբ Ջոզեֆը պատրաստվում էր աղոթել, նա գտավ մի տեղ, որը հանգիստ և անշարժ էր: Չնայած հակառակությանը, որին հանդիպեց իր աղոթքի սկզբում, Ջոզեֆը գործադրեց «բոլոր [իր] զորությունները՝ կանչելու Աստծուն՝ ազատելու [իրեն]» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16) և ստացավ իր հարցի պատասխանը (տես հատվածներ 18–19):

Ջոզեֆի փորձից շատ բան կարող ենք սովորել հավատքի, աղոթքի և պատասխաններ ստանալու մասին: Կարևոր է նշել, որ մինչ Ջոզեֆը Հոր և Որդու մասին իր տեսիլքում ստացավ իր սկզբնական հարցերի պատասխանները, նա իր ողջ կյանքի ընթացքում շարունակեց Աստծուց պատասխաններ փնտրել աղոթքով: Այս պատասխանները գալիս էին երկար տարիներ, երբ նա շարունակում էր փնտրել, հնազանդվել և հավատալ, որ Աստված կպատասխանի իրեն:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ համար օրինակ սահմանեց, որպեսզի հետևենք մեր հարցերին լուծումներ տալիս»:

  • Դիմեք սուրբ գրություններին և այլ վստահելի աղբյուրներին:

  • Փնտրեք անկեղծ և բաց սրտով:

  • Պատրաստ եղեք գործելու՝ համաձայն ստացած պատասխանների։

  • Իմացեք, որ պատասխանները գալիս են Տիրոջ ժամանակին:

Արդյո՞ք Առաջին Տեսիլքն էական է իմ վկայության համար

Առաջին Տեսիլքը նշանավորեց Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման սկիզբը, որը շարունակվում է մինչ օրս: 1820թ.-ի այդ գարնանային օրը Աստված խոսեց Ջոզեֆի հետ, պատասխանեց Նրա աղոթքին և տվեց առաջնորդություն, որը հանգեցրեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կրկին հաստատմանը երկրի վրա:

Եթե ​​մենք հավատում ենք, որ Տերը խոսեց Ջոզեֆի հետ, ապա մենք կարող ենք հավատալ, որ Նա խոսում է մեզ հետ: Եթե ​​մենք վստահում ենք, որ Նա վերահաստատեց Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆի միջոցով, կարող ենք վստահ լինել, որ Նա կշարունակի առաջնորդել մեզ մեր ներկայիս մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով:

Ջոզեֆ Սմիթի նման, կենդանի մարգարեները հայտնություն են ստանում Եկեղեցին առաջնորդելու համար: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Եթե Ջոզեֆ Սմիթի աննախադեպ փորձառությունը Սրբազան Պուրակում ուսուցանում է մեզ որևէ բան, ապա դա այն է, որ երկինքները բաց են, և Աստված խոսում է Իր զավակների հետ»:

Առաջին Տեսիլքի վկայությամբ ամրացնում է մեր հավատքն առ Տերը, Նրա Եկեղեցին և շարունակական հայտնությունը, որը Նա տալիս է մեր մարգարեներին և առաքյալներին այսօր:

Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել վկայություն Առաջին Տեսիլքի մասին

Թեև յուրաքանչյուր մարդու դարձի ճամփորդությունը տարբեր կլինի, ի վերջո բոլորը Սուրբ Հոգու հաստատման կարիքն ունեն՝ Առաջին Տեսիլքի և ավետարանի այլ ճշմարտությունների մասին վկայություն ստանալու համար:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է. «Անկեղծորեն ընդունեք ձեր հարցերն ու մտահոգությունները, բայց նախ և ընդմիշտ վառեք ձեր հավատքի բոցը, քանի որ ամեն ինչ հնարավոր է նրանց համար, ովքեր հավատում են»:

Աղոթքը բանալին է, որը բացում է Առաջին Տեսիլքի և ցանկացած այլ հարցի մասին անձնական հայտնության դուռը: Խնդրեք Աստծուն Հարցրեք Նրան՝ արդյոք Ջոզեֆը իսկապես տեսել է Հորը և Որդուն: Փնտրեք Հոգուն, վստահեք Տիրոջը և շարունակեք փորձել: Դուք կարող եք ասել, ինչպես ասաց Ջոզեֆը. «Ես [գիտեմ] դա, և ես [գիտեմ], որ Աստված [գիտի] դա, և ես [չեմ կարող] ժխտել դա» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.25):