«Նավուի կառուցումը», Ընկեր, սեպտեմբեր 2025, 26-28։
Սուրբ գրությունների պատմություններ
Նավուի կառուցումը
Տերը պատվիրեց Սրբերին հավաքվել նոր վայրում: Դա մի մեծ գետի մոտ էր, որտեղ հողը թաց էր ու ցեխոտ։ Թվում էր, թե դա լավ տեղ չէր քաղաք կառուցելու համար: Բայց Մարգարե Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ Տիրոջ օգնությամբ նրանք կարող էին այն գեղեցիկ դարձնել:
Սրբերը քրտնաջան աշխատեցին՝ այն ապրելու լավ վայր դարձնելու համար: Ջոզեֆը քաղաքն անվանեց Նավու, որը նշանակում է «գեղեցիկ վայր»։
Տերը ցանկանում էր, որ Իր Սրբերը Նավուում տաճար կառուցեն: Մարդիկ սկսեցին արագ աշխատել։
Տերը մեծ օրհնություններ ուներ տալու Իր ժողովրդին: Տաճարում նրանք ուխտեր կամ հատուկ խոստումներ կկապեն Տիրոջ հետ: Նրանք նաև կիմանան Իր բոլոր զավակների համար Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին:
Սրբերը տքնաջանորեն աշխատեցին տաճարը կառուցելու համար: Երկար ժամանակ պահանջվեց, բայց նրանք ոգևորված էին՝ իմանալով այն հատուկ խոստումների մասին, որոնք Տերն ուներ իրենց համար Իր տաճարում: