2025
Հիսուսի հետևորդները Պուերտո Ռիկոյում
Մայիս 2025


«Հիսուսի հետևորդները Պուերտո Ռիկոյում», Ընկեր, սեպտեմբեր 2025, 10-11։

Հիսուսի հետևորդները Պուերտո Ռիկոյում

Ծանոթացեք Դարիելի հետ

Տղան ժպտում է

Դարիելը հետևում է Հիսուսին՝ կարդալով սուրբ գրությունները և աղոթելով։ Նա ասում է. «Ես սիրում եմ հետևել Հիսուսին՝ ավելին իմանալով Նրա մասին»:

Դարիելը նաև փորձում է հետևել Հիսուսին՝ ծառայելով ուրիշներին։ Նա օգնում է իր ուսուցչին՝ դասերից հետո մաքրելով նոութբուքերը։ Նա ծառայում է իր ընտանիքին՝ խնամելով իրենց ընտանի կենդանիներին և օգնելով ընթրիք պատրաստել։ «Ես երջանիկ եմ, երբ հետևում եմ Հիսուսին»,- ասում է նա։

Դարիելի մասին

Տղան իր հայրիկի և երկու կատուների հետ

Տարիքը. 9

Ծննդավայրը․ Կագուաս, Պուերտո Ռիկո

Լեզուները. իսպաներեն, անգլերեն

Նպատակները․ 1) Դառնալ գործարար։ 2) Նախագծել տեսախաղեր։

Նախասիրություններ․ Տեսախաղեր խաղալ և հեծանիվ քշել

Ընտանիքը․ Դարիելը, մայրիկը, հայրիկը, եղբայրը, քույրը

Տղան իր հայրիկի, մայրիկի, ավագ եղբոր և կրտսեր քրոջ հետ
Տղան խաղ է խաղում իր կրտսեր քրոջ և հայրիկի հետ

Դարիելի սիրելի բաները

Ընտանիքը ընթերցում է սուրբ գրություններ

Սուրբգրային պատմությունը. Երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ

Տոնը․ Սուրբ ծնունդ

Ուտելիքը․ Arroz con habichuelas (բրինձը լոբու հետ)

Միրգ և բանջարեղեն. Ելակ և քաղցր կարտոֆիլ

Գույները․ Սպիտակ, սև, կարմիր

Երեխաների միության երգը. «When I Am Baptized» (Children’s Songbook, 103)

Էջ PDF