«Իմ երաժշտական վկայությունը», Ընկեր, սեպտեմբեր 2025, 19։
Ձեր հոդվածները
Իմ երաժշտական վկայությունը
Իմ երկրում մարդկանց մեծ մասը կաթոլիկ է։ Ես գնում եմ կաթոլիկ դպրոց։
Երբ սովորում էի երկրորդ դասարանում, ուսուցչուհիս երաժշտություն էր նվագում, մինչ մենք աշխատում էինք օրվա վարժության վրա։ Մի օր կեսօրից հետո նա հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ցանկանում է երգ ընտրել՝ լսելու համար: Այդ տարի ես ութ տարեկան էի դառնում և պատրաստվում էի մկրտվել: Մտքիս եկավ «Ես սիրում եմ ծիածաններ փնտրել» երգի տեքստը։ Ես խնդրեցի ուսուցչուհուս նվագել «Երբ ես մկրտվեմ» երգը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երգացանկից: Ուսուցչուհիս համաձայնեց և փնտրեց այն:
Շուտով երգը նվագարկվեց իմ դասարանում՝ բոլորի համար: Սկզբում իմ դասընկերներից ոմանք տարօրինակ նայեցին ինձ, բայց ավելի ուշ ես զգացի Սուրբ Հոգին իմ սրտում: Այն լցրեց ինձ խաղաղությամբ։
Այդ օրը, երբ ես հեռացա դպրոցից, շատ երջանիկ էի, որ ավետարանով կիսվել էի իմ դասընկերների հետ՝ Երեխաների միության իմ սիրելի երգի միջոցով: Կարծում եմ, որ դա նախապատրաստվելու լավ միջոց էր՝ հրավիրելու ընկերներիս իմ մկրտությանը:
Նկարները՝ Սիմինի Բլոքերի