«Լուի համաժողովի հարցը», Ընկեր, սեպտեմբեր 2025, 4-5։
Լուի համաժողովի հարցը
«Պե՞տք է գնամ Ալիսի խնջույքին»: Գրեց Լուն։
Իրական պատմություն Բելգիայից:
Լուն հուզված էր, երբ պատռելով բացում էր կապույտ ծրարը: Նրա լավագույն ընկերուհի Ալիսը ծննդյան խնջույք էր կազմակերպում և նրան հրավեր էր ուղարկել։
Բայց երբ Լուն կարդաց հրավերը, շատ տխրեց և հիասթափվեց։ Ոչ մի երեկույթ կիրակի օրը՝ մտածեց նա։
Լուի ընտանիքը կիրակի օրերին երեկույթների չէր գնում։ Փոխարենը՝ նրանք ժամանակ էին անցկացնում միասին, գնում էին եկեղեցի և անում այլ բաներ՝ Փրկչին հիշելու համար:
Բայց այս երեկույթի հրավերը դժվար էր մերժել։ Նա ինչպե՞ս կարող էր բաց թողնել իր լավագույն ընկերուհու ծննդյան օրը:
«Մի՞թե չեմ կարող այս անգամ գնալ»։ Հարցրեց Լուն իր ծնողներին այդ երեկո: «Ես գիտեմ, որ կիրակին կարևոր է: Բայց ես չեմ ուզում բաց թողնել այն»:
«Դժվար ընտրություն է»,- ասաց հայրիկը: «Երկնային Հայրը խնդրում է մեզ կիրակին սուրբ օր դարձնել: Բայց դու պետք է որոշես, թե ինչպես դա անես»:
Մայրիկը գրկեց Լուին։ «Գերագույն համաժողովն այս շաբաթ է: Գուցե սա կարող է լինել քո տված հարցը»:
Լուի ընտանիքը սովորություն ուներ գրել մի հարց, որը նրանք ունեին համաժողովից առաջ: Այնուհետև, համաժողովի ընթացքում նրանք լսում էին պատասխանները:
Լուն հառաչեց. «Լավ»։
Քնելուց առաջ Լուն գրեց իր հարցը։ Ապա աղոթեց։ «Երկնային Հայր, ես իսկապես ուզում եմ գնալ այդ երեկույթին և չգիտեմ՝ ինչ անել: Խնդրում եմ, օգնիր ինձ գտնել պատասխաններ, երբ ես դիտում եմ գերագույն համաժողովը»:
Մի քանի օր անց Լուն և նրա եղբայրները հավաքվեցին բազմոցի վրա: Եկավ համաժողովի ժամանակը։ Բացման երգի ժամանակ Լուն իր նոթատետրում նկարում էր։ Հետո սկսեց խոսել առաջին խոսնակը։
Լուն բարձրացրեց հայացքը։ Խոսնակը խոսում էր Հանգստության օրվա մասին։ Նա ասաց, որ Աստված օրհնել է նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները, նույնիսկ եթե օրհնությունը անմիջապես չի եկել:
«Կարծում եմ, որ Երկնային Հայրն արդեն պատասխանեց իմ հարցին»,- ասաց Լուն: «Եվ շատ արագ»։
Հաջորդ օրը դպրոցում Լուն Ալիսին գտավ ընդմիջման ժամին: «Շնորհակալ եմ ինձ քո երեկույթին հրավիրելու համար»,- ասաց Լուն: Նա խոր շունչ քաշեց։ «Կիրակին առանձնահատուկ օր է ինձ և իմ ընտանիքի համար: Այնպես որ, ես չեմ կարողանա գալ»:
«Լավ»,- ասաց Ալիսը: «Տխուր եմ, որ չես մասնակցի»:
«Ես նույնպես»,- ասաց Լուն: «Բայց շաբաթ օրը կցանկանա՞ս ինձ հետ գնալ բատուտի զբոսայգի: Այդ դեպքում մենք դեռ կարող ենք միասին խաղալ և նշել քո ծննդյան օրը»։
«Մեծ սիրով»։ Ալիսը ժպտաց։
Լուն նույնպես ժպտաց։ Երեկույթին չգնալը դժվար ընտրություն էր: Սակայն նա գիտեր, որ ճիշտ էր վարվել: Եվ երախտապարտ էր, որ Երկնային Հայրը պատասխանեց իր կարևոր հարցին:
Նկարները` Ֆլավիո Ռեմոնտիի