2025
Հինգ գարեհաց և երկու ձուկ
Մայիս 2025


«Հինգ գարեհաց և երկու ձուկ», Ընկեր, սեպտեմբեր 2025, 2-3։

Երեխաների միության նախագահությունից

Հինգ գարեհաց և երկու ձուկ

Լյուսի Սթիվենսոն Էվելի հետ հարցազրույցից:

Հիսուս Քրիստոսը՝ հացի և ձկների զամբյուղները ձեռքին, հետին պլանում բազմաթիվ մարդիկ են կանգնած

Իմ սիրելի պատմություններից մեկը Նոր Կտակարանում է: Ավելի քան հինգ հազար մարդ ամբողջ օրը լսում էր Փրկչի ուսուցումը: Նրանք սկսեցին սովածանալ:

Նրա աշակերտներից մեկը ասաց․ «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար» (Հովհաննես 6․9

Հիսուսը խնդրեց նրանց ուտելիքը բերել Իր մոտ, և Նա աղոթեց: Այնուհետև մի հրաշք կատարվեց։ Բավականաչափ ուտելիք կար բոլորին կերակրելու համար։ Եվ դեռևս մնացել էր 12 զամբյուղ հաց։

Ես ցանկանում եմ, որ դուք հիշեք, թե ով էր բերել հացն ու ձուկը։ Մի պատանի։ Նա իր ողջ ունեցածը տվեց Փրկչին։

Երեխաները շատ կարևոր են Երկնային Հոր համար: Երբ հետևեք Հիսուս Քրիստոսին՝ ծառայելով ուրիշներին, Նա կօրհնի ձեզ:

Դուք նույնպես կարող եք տալ

Նկարեք որևէ եղանակ, որով կարող եք ծառայել ուրիշներին:

Էջ PDF