«Զրույց Գաբբիի հետ եկեղեցում ծառայելու մասին», Ընկեր, սեպտեմբեր 2025, 40-41։
Զրույց Գաբբիի հետ եկեղեցում ծառայելու մասին
Գաբբին 11-ամյա աղջիկ է Հարարեից (Զիմբաբվե): Մենք նրան որոշ հարցեր ուղղեցինք եկեղեցում երաժշտությունը ղեկավարելու վերաբերյալ:
Պատմեք մեզ ձեր մասին
Ես սիրում եմ աղանդեր և համեղ ուտեստներ պատրաստել, նաև քսիլոֆոն նվագել: Ես երգում եմ, պարում եմ ու սովորում եմ նվագել ֆլեյտա, քսիլոֆոն և դաշնամուր:
Պատմեք մեզ ձեր նոր հանձնարարության մասին
Եպիսկոպոսը խնդրեց ինձ օգնել ղեկավարել երաժշտությունը հաղորդության ժողովում: Ես չէի սպասում և մտածում էի, որ նրանք կընտրեն տարիքով ավելի մեծ մեկին: Բայց ես նաև ինձ սիրված ու երջանիկ էի զգում, քանի որ սիրում եմ երաժշտությունը:
Երբեմն ես դեռ վախենում եմ, որ ինչ-որ բան սխալ ձևով կերգեմ, և մարդիկ կնկատեն դա: Բայց Սուրբ Հոգին օգնում է ինձ հարմարավետ զգալ բոլորի առջև: Հիմա, երբ ես ընտելանում եմ դրան, իրականում շատ զվարճալի է:
Ինչպիսի՞ն էր երեխաների հաղորդության ժողովի շնորհանդեսի երաժշտությունը ղեկավարելը
Սկզբում վախեցնող էր: Երբ մենք պարապում էինք, երբեմն ես մոռանում էի որոշ բառեր: Ուստի, ես տանը մայրիկիս հետ պարապեցի երգելով, և դա շատ օգնեց: Երբ մենք պարապում էինք Երեխաների միությունում, ես ավելի բարձր էի երգում՝ օգնելու նրանց, ովքեր չեն կարող կարդալ կամ չգիտեին բառերը:
Ես հուզված էի, երբ եկավ շնորհանդեսի օրը։ Ամեն ինչ գեղեցիկ անցավ։ Ես ինձ խաղաղ ու հանգիստ էի զգում, և բառերն ուղղակի իրենք էին գալիս:
Ի՞նչ սովորեցիր այդ փորձառությունից
Ես սովորեցի, որ երբեմն ամեն ինչ չէ, որ կատարյալ է ընթանում, բայց դա նորմալ է, և դուք կարող եք սովորել դրանից: Երեխաների միությունում երաժշտությունը ղեկավարելը ինձ նախապատրաստեց նաև իմ նոր հանձնարարությանը:
Ի՞նչ խորհուրդ կտաք ուրիշներին՝ եկեղեցում ծառայելու մասին
Երբեմն կարող է դժվար լինել շատ մարդկանց ներկայությամբ ծառայելը, բայց մեր՝ երեխաներիս հետ կապված հարցն այն է, որ մենք կարող ենք օրինակ ծառայել՝ անկախ մեր տարիքից, կամ, թե որքան ցածրահասակ կամ բարձրահասակ ենք: Ես կասեի նրանց, որ թեև երբեմն մեր վախը կարող է մեզ ընկճել, Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ խաղաղ զգալ: Նա միշտ կօգնի մեզ նորից ոտքի կանգնել: