«Խաղանք միասին», Ընկեր, սեպտեմբեր 2025, 44-45։
Հեշտ ընթերցվող
Խաղանք միասին
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Դիեգոն մենակ էր։ Նրա ընտանիքը տեղափոխվել էր նոր վայր։ Նա կարոտել էր իր հին բնակավայրի ընկերներին:
Դիեգոն հիմա խաղում էր իր փոքրիկ քրոջ՝ Կարայի հետ։ Բայց նա նաև նոր ընկեր էր ուզում։
Շուտով մի ընտանիք տեղափոխվեց հարևան տուն։ Նրանք մի փոքրիկ տղա ունեին, ինչպես նա: Նրա անունը Սեմ էր:
Դիեգոն և Սեմն ամեն օր միասին էին խաղում։
Մի օր, երբ նրանք խաղում էին, Դիեգոն տեսավ, որ Կարան տխուր է: Գուցե նա նույնպես մենակ էր։
«Ցանկանո՞ւմ ես խաղալ մեզ հետ»,- hարցրեց Դիեգոն:
Կարան լայն ժպտաց։ «Խաղանք»։
Դիեգոն, Սեմը և Կարան միասին խաղում էին գնացքներով։ Նրանք հետ ու առաջ էին հրում խաղալիք գնացքի վագոնները։ «Չու-չու»: Դիեգոն ժպտաց։ Նա զվարճանում էր, Կարան՝ նույնպես։
Նկարները՝ Նատալի Բրիսկոյի