2025
Աստծո զորությունը պարգև է
Մայիս 2025


«Աստծո զորությունը պարգև է» Ընկեր, սեպտեմբեր 2025, 20-21։

Աստծո զորությունը պարգև է

Հարմարեցված է «Ապրեք ձեր արտոնությունների համաձայն» ելույթից, Լիահոնա, նոյեմբեր 2024, 7–10։

Էմմա Սմիթը նստած է փայտե տնակում՝ ձեռքին մետաղյա գավաթ

Վերջերս ես այցելեցի Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք (ԱՄՆ): Այնտեղ՝ թխկիների տակ, քահանայությունը վերականգնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Ես նաև գնացի այն տունը, որտեղ ապրում էին Ջոզեֆ և Էմմա Սմիթները: Ներսում ես կանգնեցի պատուհանի մոտ և մտածում էի, թե ինչ էր մտածում Էմման, երբ նայում էր այդ պատուհանից:

Տերը Էմմային տվեց կարևոր ուղերձ Իր մարգարեի՝ Ջոզեֆի միջոցով: Այդ ուղերձը կարող ենք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում։

Նախ՝ Տերն ուսուցանեց Էմմային, որ նա տեղ ունի Իր ծրագրում: Նա հիշեցրեց նրան, որ նա Իր արքայության դուստր է:

Երկրորդ՝ Տերը նրան նպատակ է տվել: Էմման կարևոր դեր խաղաց Վերականգնման գործում: Նրան խնդրեցին ուսուցանել սուրբ գրությունները և ստեղծել օրհներգերի առաջին գիրքը:

Վերջին՝ Տերը Էմմային ուսուցանեց նրա ուխտերի մասին: Ուխտերը պահելը կօգնի նրան զգալ Հոգուն, դառնալ ավելի լավը և առաջնորդություն ստանալ իր կյանքի համար:

Տղան և աղջիկը նստած են եկեղեցու նստարանին և վերցնում են հաղորդության հացը

Իմ հույսն այն է, որ դուք կսովորեք, թե քահանայության արարողությունները և ուխտի խոստումները ինչպես թույլ կտան, որ Աստծո զորությունը մուտք գործի ձեր կյանք: Աստծո զորության պարգևը հասանելի է բոլորիս։ Ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը: Ամեն անգամ, երբ մենք մտնում ենք տաճար:

Երաժշտական նետելու խաղ

Էմմա Սմիթին խնդրեցին ստեղծել օրհներգերի առաջին գիրքը: Մենք դեռ այսօր օրհներգեր ենք երգում: Հերթով գրատախտակի վրա նետեք մետաղադրամ կամ մեկ այլ փոքր իր: Երբ այն հայտնվում է նկարի վրա, մտածեք այդ թեմայով երգի մասին: Այնուհետև միասին երգեք այն։

Էջ PDF

Նկարները՝ Շոն Ջ. Ք. Թեննեյի