«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, սեպտեմբեր 2025, 22-23։
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Սեպտեմբերի 1-7. Վարդապետություն և Ուխտեր 94-97
Կառուցեք տաճար
Տաճարը մի վայր է, որտեղ Աստված կարող է օրհնել մեզ (տես Վարդապետություն և Ուխտեր 95․8)։ Կառուցեք ձեր սեփական տաճարը՝ օգտագործելով շաքարի և փայտի խորանարդներ կամ բնության իրեր: Ապա ուղարկեք մեզ ձեր ստեղծագործության նկարը: Նայիր դարձերեսի շապիկը՝ տեսնելու, թե ինչպես անել դա:
Սեպտեմբերի 8-14. Վարդապետություն և Ուխտեր 98-101
Հանգիստ եղեք
Սուրբ գրություններում Տերն ուսուցանում է. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» (Վարդապետություն և Ուխտեր 101.16): Դա նշանակում է, որ երբ մենք ժամանակ ենք հատկացնում ակնածալից լինելու համար, մենք կարող ենք մոտ զգալ Երկնային Հորը: Խաղացեք այս խաղը հանգիստ լինելու մասին: Մի մարդ վազում է և փորձում է դիպչել բոլորին: Երբ ինչ-որ մեկին դիպչում են, նա կանգնում է լիովին անշարժ: Նախքան կրկին վազելը՝ նա ասում է մի բան, որ գիտի Երկնային Հոր մասին:
Սեպտեմբերի 15-21․ Վարդապետություն և Ուխտեր 102-105
Պատրաստում ենք մոմ
Մենք կարող ենք լույս լինել ուրիշների համար՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին և ծառայելով ուրիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 103․9)։ Բացեք էջ 13-ը, որպեսզի պատրաստեք ձեր սեփական ձեռագործ թղթե մոմը։
Սեպտեմբերի 22-28․ Վարդապետություն և Ուխտեր 106-108
Համաժողովի միջոցառումներ
Կարևոր է լսել Աստծո մարգարեին և առաքյալներին (տես Վարդապետություն և Ուխտեր 107․22-23)։ Կարդացեք 4-րդ էջի պատմությունը՝ գերագույն համաժողովից պատասխաններ ստանալու մասին։ Գրեք ձեր սեփական որոշ հարցեր 6-րդ էջում։ Դուք կգտնեք նաև միջոցառումներ, որոնք կարող եք կատարել համաժողովը լսելիս:
Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի