Սեմինարիա
Զարգացրեք ինքնապահովում․ Ակնարկ


«Զարգացրեք ինքնապահովում․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Զարգացրեք ինքնապահովում․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Զարգացրեք ինքնապահովում

Զարգացրեք ինքնապահովում

Ակնարկ

Ինքնապահովումը «անձի և ընտանիքի կյանքի հոգևոր և ֆիզիկական կարիքներն ապահովելու ունակությունն է» (Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 22.0, Gospel Library)։ Եթե մենք գործադրենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն մեզ զարգացնել ինքնապահովում մեր կյանքի բոլոր ոլորտներում և հնարավորություն կտան մեզ ավելի լավ հոգ տանել և օգնել ուրիշներին:

Ժամանակացույցի առաջարկ․ ամենաարդյունավետ ժամանակացույցն այս դասերը ուսուցանելն է այն հաջորդականությամբ, որով դրանք տեղադրված են այս փաստաթղթում: Առաջին երկու դասերը ուսանողներին ծանոթացնում են ինքնապահովման սկզբունքներին, և այդ դասերը կօգնեն ուսանողներին ավելի լավ հասկանալ վերջին երկու դասը: Այս դասերից առաջին երկուսի ուսուցումը օրացուցային տարվա սկզբին նաև կօգնի ուսանողներին հասկանալ այն սկզբունքները, որ իրենք կսովորեն «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն», «Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին» և «Հաջողության հասնել դպրոցում» դասերի ընթացքում։

Բացի այդ, ինքնապահովման դասերից երեքում օգտագործվում են տարբեր մասեր Հովսեփի պատմությունից, որը գրված է Ծնունդ 37–47 հատվածներում։ Կախված ձեր ուսանողների կարիքներից և ուսուցման ժամանակացույցի այլ նկատառումներից, կարող եք որոշել ինքնապահովման այս դասերից մի քանիսը ուսուցանել Հին Կտակարանի այն դասերի հետ միասին, որոնք ներառում են նույն պատմությունները: Տես «Create a Pacing Guide Training» նյութը՝ Կյանքին նախապատրաստվելու դասերի ժամանակացույցի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչու է ինքնապահովման զարգացումը կարևոր՝ մեր վերաբերյալ Երկնային Հոր ծրագրում:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք խնդրեք ուսանողներին ինքնուրույն անել մի բան, որը նախկինում ուրիշներն են արել իրենց համար: Օրինակ՝ նրանք կարող են ճաշ պատրաստել, լվացք անել, վճարել որևէ բանի համար, որի համար սովորաբար վճարում են իրենց ծնողները կամ որևէ բան վերանորոգել իրենց տանը:

  • Նյութեր ուսանողների համար․ եպիսկոպոս Վադելի խոսքերից և Թեմաներ և հարցեր բաժնից արտահայտությունների տպագիր օրինակները, որոնք պետք է տրվեն երկու ուսանողի

  • Նկար․ թռչնի ձագի նկար

  • Բովանդակություն ցուցադրման համար․ եպիսկոպոս Վադելի խոսքերից և Թեմաներ և հարցեր բաժնից արտահայտություններ, ցուցումներ և հարցեր ինքնագնահատման համար, ցուցումներ, սուրբ գրությունների հղումներ և հարցեր խմբային վարժության համար

  • Տեսանյութեր․ «All I Needed» (1:44)

Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար

Նշում․ այս դասում օգտագործվում են տարբեր մասեր Հովսեփի պատմությունից, որը գրված է Ծնունդ 39–41 հատվածներում։ Կարող եք այս դասը ուսուցանել նույն ժամանակ, երբ ուսուցանում եք Դաս 33․ «Ծնունդ 37–41»-ը։ Այս երկու դասի ընթացքում ուսանողները ուսումնասիրելու են սուրբ գրությունների նույն հատվածները:

Դասի նպատակը․ Այս դասը կօգնի ուսանողներին գործադրել իրենց հավատքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօրհնեն իրենց՝ ինքնապահովում զարգացնելու իրենց ջանքերում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գրել այն խոչընդոտները, որոնք դժվարացնում են ինքնապահովումը հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում.

    • Ավետարանի գիտելիքներ

    • Ընթացիկ և ապագա ֆինանսական պահանջմունքներ

    • Կրթություն և աշխատանք

    • Ֆիզիկական պահանջմունքներ

    • Էմոցիոնալ և սոցիալական պահանջմունքներ

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Ուսանողների ինքնագնահատում, այդ թվում՝ հրահանգներ և կատեգորիաներ

  • Տեսանյութեր․ «I Will Provide for My Saints» (3:08) 0:00–1:52

  • Աշխատաթերթ․ «Հավատք գործադրել՝ ինքնապահովում զարգացնելու համար»

Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները

Նշում․ այս դասում օգտագործվում են մասեր Ծնունդ 41 գլխում գրված՝ Հովսեփի պատմությունից, որոնք չեն ուսումնասիրվել Դաս 33․ «Ծնունդ 37–41»-ում։ Կարող եք ուսուցանել այս դասը նույն ժամանակ, երբ ուսուցանում եք Դաս 33-ը, որպեսզի ուսանողներին լրացուցիչ հասկացողություն տրվի սուրբգրային այս պատմության մասին:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին օգտագործել ոգեշնչված սկզբունքներ՝ կառավարելու ֆինանսական որոշումները Տիրոջ ձևով:

  • Ուսանողի նախապատրաստում․ այս դասն ուսուցանելուց առաջ կարող եք ցուցադրել «Financial Stewardship Success Map» գծապատկերը գրատախտակին և առաջարկել ուսանողներին լուսանկարել այն իրենց հեռախոսներով։ Կարող եք նաև դրա թղթային օրինակները բաժանել ուսանողներին:

    • Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել քարտեզը և մտածել, թե ինչպես այն կարող է օգնել իրենց ներգրավել Տիրոջը իրենց ֆինանսական ռեսուրսները կառավարելու մեջ: Հանձնարարեք նրանց պատրաստվել՝ դասին կիսվելու իրենց սովորածով։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Ֆինանսական որոշումների գծապատկեր, «Financial Stewardship Success Map» գծապատկեր, եպիսկոպոս Լ. Թոդ Բադջի խոսքերը

  • Աշխատաթերթ․ «Ֆինանսական որոշումներ կայացրեք Տիրոջ ձևով»

  • Տեսանյութեր․ «Երկնքի պատուհանները» (16:55), 0:39–2:22

Ապահովենք ինքներս մեզ և հոգ տանենք նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են

Նշում․ այս դասում օգտագործվում են տարբեր մասեր Հովսեփի պատմությունից, որը գրված է Ծնունդ 45, 47 գլուխներում։ Կարող եք այս դասը ուսուցանել նույն ժամանակ, երբ ուսուցանում եք Դաս 35․ «Ծնունդ 42–45»-ը։

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բացահայտել, թե ինչպես է ինքնապահովում զարգացնելը նրանց հնարավորություն տալիս օգնել ուրիշներին այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը դա կաներ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին լսել «Poor Wayfaring Man of Grief» օրհներգը կամ կարդալ այդ օրհներգի բառերը (Հիմներ, հմր. 29)։ Ուսանողները կարող են եղանակներ փնտրել, որոնցով մենք կարող ենք հոգ տանել ուրիշների մասին այնպես, ինչպես Հիսուսը դա կաներ:

  • Նկար․ Ինքնաթիռի թթվածնային դիմակների նկար

  • Տեսանյութեր․ «Ջոզեֆ Սմիթ» (14:49), 9:38–10:20

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Թթվածնային դիմակի պատկեր, որպեսզի ուսանողները նկարեն, հրահանգներ ուսանողների վարժության համար