Սեմինարիա
Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով․ «Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում»


«Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով․ «Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում»» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով․ «Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Զարգացրեք ինքնապահովում. Դաս 177

Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով

«Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում»

A young Asian man working on a bicycle.

Ինքնապահովում զարգացնելն օգնում է մեզ հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին՝ ապահովելով ինքներս մեզ և օրհնելով ուրիշներին: Երիտասարդ տարիներին ինքնապահովում զարգացնել սովորելու արդյունքում ավելի մեծ կարողություններ ենք ունենում մեծ հասակում: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչու է ինքնապահովման զարգացումը կարևոր՝ մեր վերաբերյալ Երկնային Հոր ծրագրում:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք խնդրեք ուսանողներին ինքնուրույն անել մի բան, որը նախկինում ուրիշներն են արել իրենց համար: Օրինակ՝ նրանք կարող են ճաշ պատրաստել, լվացք անել, վճարել որևէ բանի համար, որի համար սովորաբար վճարում են իրենց ծնողները կամ որևէ բան վերանորոգել իրենց տանը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մենք առաջընթաց ենք ունենում՝ գործելով

Նախքան դասը սկսելը կարող եք ուսանողներից մեկին տալ եպիսկոպոս Վադելի խոսքերի օրինակը, իսկ մեկ այլ ուսանողի՝ «Թեմաներ և հարցեր» բաժնից վերցրած խոսքեր։ Առաջարկեք նրանց կարդալ այդ խոսքերը և պատրաստվել կիսվելու, թե ինչ սովորեցին Փրկչի մասին, և ինչպես կբացատրեն ինքնապահովումը իրենց խոսքերով:

Կարող եք սկսել այս դասը՝ ցուցադրելով թռչնի ձագի հետևյալ նկարը և հետևյալ հարցերը: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի նրանք քննարկեն հարցերը՝ դրանք հերթով ցուցադրելով և ժամանակ տալով ուսանողներին քննարկելու յուրաքանչյուր հարցը:

Baby Bird
  • Ի՞նչ կարող էր պատահել այս թռչնի հետ, եթե նրա ծնողները հնարավորություն տային, որ նա հավերժ մնար բնում՝ մշտապես ապահովելով նրան կերով:

  • Ինչպե՞ս դա կարելի է համեմատել մեր առաջընթացի և զարգացման հետ՝ մեր վերաբերյալ Երկնային Հոր ծրագրում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր աճը մեծ մասամբ կախված է սովորելու և սեփական առաջընթացի համար պատասխանատվություն կրելու մեր պատրաստակամությունից: Կարող եք վկայել Փրկչի կարողության մասին՝ օգնելու մեզ առաջընթաց ունենալ մեր ջանքերում:

Ինքնապահովում

Կարող եք գրատախտակին գրել ինքնապահովում բառը և ցուցադրել հետևյալ երկու արտահայտությունը: Առաջարկեք ուսանողներին կարդալ արտահայտությունները և պատրաստվել բացատրելու, թե ինչ են իրենք սովորում Փրկչի մասին և ինչ է նշանակում ինքնապահովումը: Եթե ​​այդ արտահայտությունները տվել եք ուսանողներին դասից առաջ, առաջարկեք նրանց կիսվել իրենց գաղափարներով՝ նախքան դասարանի մնացած անդամների հետ քննարկում սկսելը։

Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Քրիստոֆեր Վադելը բացատրել է.

W. Christopher Waddell Official portrait 2017

Տերը չի ակնկալում մեզանից անել ավելին, քան մենք կարող ենք անել, բայց Նա ակնկալում է մեզանից անել այն, ինչ կարող ենք անել, երբ մենք ի վիճակի ենք անել: Ինչպես նախագահ Նելսոնը հիշեցրեց մեզ մեր անցած գերագույն համաժողովում. «Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում»։

…Լինել նյութապես պատրաստված և ինքնապահով, նշանակում է «հավատալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհով կարող ենք ապահովել հոգևոր և ֆիզիկական կյանքի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են մեզ համար և մեր ընտանիքների համար»։ («Հաց կար», Լիահոնա, նոյ. 2020, 43)

Gospel Library հավելվածի Թեմաներ և հարցեր բաժնում ասվում է․

Փրկիչը հրավիրում է մեզ բոլորիս գործել, լինել անկախ և նմանվել Իրեն: Նա կօգնի մեզ: … Նրա ուղին ներառում է ինքնապահովման սկզբունքները սովորելը և դրանցով ապրելը—«անձի և ընտանիքի հոգևոր և նյութական կարիքները ապահովելու ունակությունը, պարտավորությունը և ջանքերը» (Providing in the Lord’s Way: Summary of a Leader’s Guide to Welfare [2009])։ (Թեմաներ և հարցեր, «Ինքնապահովում», Gospel Library հավելված)

  • Ի՞նչ սովորեցիք այս խոսքերից Փրկչի մասին:

  • Ինչպե՞ս կնկարագրեք ինքնապահովումը ձեր բառերով։

Երբ ուսանողները կիսվեն վերը նշված հարցի իրենց պատասխաններով, կարող եք գրատախտակին՝ ինքնապահովում բառի կողքին գրել այն, ինչ նրանք ասում են: Օգնեք նրանց հասկանալ, որ ինքնապահովում զարգացնելն օգնում է մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգներն ու հարցերը և առաջարկել ուսանողներին խորհել ինքնապահով դառնալուն ուղղված իրենց ցանկությունների և ջանքերի մասին։

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող եք նկարագրել, թե ինչ է նշանակում դեռահասի համար մեծացնել իր կարողությունները հետևյալ բնագավառներում:

Ավետարանի գիտելիքներ

Ընթացիկ և ապագա ֆինանսական պահանջմունքներ

Կրթություն և աշխատանք

Ֆիզիկական պահանջմունքներ

Էմոցիոնալ և սոցիալական պահանջմունքներ

  • Ձեր կարողությունների զարգացումն այս բնագավառներից յուրաքանչյուրում ինչպե՞ս կօրհնի ձեր կյանքը երկրի վրա և ձեր հավերժական առաջընթացը:

Ինքնապահովման օրինակներ

Ուսանողների համար օգտակար կլինի տեսնել, թե ինչպես են սուրբ գրություններում մարդիկ օրհնվել շնորհիվ ինքնապահովում զարգացնելու իրենց ջանքերի՝ իրենց հոգևոր և նյութական պահանջմունքները բավարարելու համար:

Կարող եք ցուցադրել ստորև բերված ցուցումները, հղումները և հարցերը։ Դուք կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի առաջարկել կարդալ հղումներից մեկը: Այնուհետև ուսանողները կարող են ամփոփ ներկայացնել իրենց կարդացածն իրենց խմբին և կիսվել ուղեկցող հարցերի վերաբերյալ իրենց մտքերով:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մեկը և խորհեք ուղեկցող հարցի շուրջ:

Մովսես 4․23–25, 5․1 (Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից)

  • Աստծո այն պահանջը, որ Ադամն ու Եվան աշխատեն՝ սնունդ հայթհայթելու համար, ինչո՞ւ էր ավելի մեծ օրհնություն նրանց համար, քան եթե Աստված հրահանգեր, որ երկիրը ինքնաբերաբար սնունդ արտադրի նրանց համար:

Ծնունդ 6․14–16 (Նոյն իր ընտանիքը գալիք ջրհեղեղից պաշտպանելու կարիքն ունի)

  • Նոյից ակնկալել, որ նա տապան կկառուցի, ինչո՞ւ էր ավելի մեծ օրհնություն, քան եթե Աստված պարզապես հրաշքով տրամադրեր նրան այդ տապանը։

Ելք 19․19–20 (Մովսեսն անապատում սպասում է Տիրոջ ցուցումներին)

  • Ինչո՞ւ էր Մովսեսի համար օրհնություն այն սպասումը, որ ինքը բարձրանա լեռը, որպեսզի Աստված իրեն հայտնություն տա։

Երբ խմբերն ավարտեն կիսվելը, կարող եք ցուցադրել «All I Needed» (1:44) տեսանյութը, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել ինքնապահովում զարգացնող մարդկանց ժամանակակից օրինակներ:

1:44

Հիսուս Քրիստոսի օրինակը

Մենք կարող ենք մոռանալ, որ Հիսուս Քրիստոսը ժամանակին երիտասարդ է եղել: Նոր Կտակարանը պարունակում է մի քանի գլուխ Նրա հրաշագործ ծննդյան մասին և բազմաթիվ գլուխներ Նրա չափահաս կյանքի մասին: Սակայն, մենք կարող ենք քիչ բան իմանալ, թե ինչպես է Նա անցկացրել Իր երիտասարդությունը:

Կարդացեք Ղուկաս 2․52 հատվածը՝ փնտրելով այն բնագավառները, որոնցում Փրկիչը զարգացել և առաջընթաց է ունեցել երիտասարդ տարիներին:

Ուսանողների փոքր խմբերին հանձնարարեք հատված 52-ում նկարագրված բնագավառներից մեկը (ինտելեկտուալ, ֆիզիկական, հոգևոր, սոցիալական)՝ հետևյալ քննարկման ժամանակ կենտրոնանալու համար:

Ձեր խմբի հետ քննարկեք, թե ինչպես որոշ դեռահասներ.

  • Այդ բնագավառում կարող են ավելի շատ հույս դնել ուրիշների վրա, քան պետք է:

  • Այդ բնագավառում կարող են մեծացնել իրենց կարողությունները:

Ահա մի քանի օրինակ, որ կարող են մտածել ուսանողները․ խմբակային դպրոցական առաջադրանքում ամբողջ աշխատանքը կատարելն ուրիշի վրա թողնելը (ինտելեկտուալ), տնային գործերը կատարելու հարցում ծնողների վրա հույս դնելը (ֆիզիկական), երիտասարդների ղեկավարից ակնկալելը, որ նա կսովորեցնի բոլոր կիրակնօրյա դասերը (հոգևոր) կամ սպասելը, որ ուրիշները կպլանավորեն համատեղ հավաքների անելիքները (սոցիալական):

Կիսվեք ձեր սովորածով

Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու և կիսվելու, թե ինչ իրենք սովորեցին կամ զգացին ինքնապահովման վերաբերյալ: Դա անելու եղանակներից մեկը հետևյալ վարժությունը կատարելն է։ Ուսանողները կարող են կատարել այն անհատապես կամ ուրիշների հետ։

Պատկերացրեք, որ ձեր ղեկավարը խնդրել է ձեզ կիսվել, թե ինչ եք սովորել այս շաբաթ սեմինարիայում՝ ձեր ծխի երիտասարդների հետ: Գրեք, թե ինչ սովորեցիք ինքնապահովման մասին՝ օգտագործելով հետևյալը.

  1. Նկարագրություն այն մասին, թե ինչ է ինքնապահովումը

  2. Ինչո՞ւ է ինքնապահովում զարգացնելը կարևոր Երկնային Հոր համար՝ մեր վերաբերյալ Նրա ծրագրում

  3. Անձնական կամ սուրբգրային օրինակ, որը ցույց է տալիս որևէ մեկի ինքնապահովումը

  4. Մի եղանակ, որով դեռահասները կարող են ավելի ինքնապահով դառնալ իրենց կյանքի որևէ բնագավառում

Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրածով: Դասարանի անդամներին կարող եք խրախուսել, որ իրենց դասընկերներին լսելիս՝ գրեն հնչող մտքերը իրենց ուսումնասիրության օրագրերում։